Տնային աշխատանք 18.11.2019

  1. Սկսում ենք Հեքիաթաշփոթի ստեղծումը: Մեր իմացած հեքիաթներից ընտրում ենք ամենատարբեր հերոսների ու ստեղծում ենք նոր հեքիաթ, որտեղ նրանք հանդես կգան միասին:

Նազարը օրերով նստած բան չեր անում և կինը տեսնելով դա որոշեց մի քիչ աշխատացնել նրան։ Տալիս է հրացանը և ասում, որ գնա որսի։ Նազարը գնաց անտառը և որոշեց մեծ կենդանիներ որսալ։ Նա փորձեց վագրի վրա նշան բռնել, գայլի վրա կրակել, բայց չէր կարողանում կպնել նրանց։ Նա տեսավ մի նապաստակ և որոշեց գոնե նրան որսալ։ Նապաստակը, տեսնելով Նազարին, արագ փախավ և թաքնվեց ինչ-որ քարի տակի փոսի մեջ։ Նազարն էլ այդտեղ մտավ և հանկարծ սկսեց գլորվել։ Նա հայտնվեց ինչ-որ մեծ բույնի մեջ և տեսավ մեծ արջ։ Նազարը մի անկյունում թաքնվեց և հանկարծ տեսավ գետնին, հողի տակից երևացող ինչ-որ հին դռնակ։ Նա դռնակը բացեց և տեսավ աստիճաններ։ Նազարը առանց մտածելու իջավ աստիճաններով և հայտնվեց հին, մութ քարանձավի մեջ։ Այնտեղ կային հին և արդեն հանգող մոմեր։ Նա քայլեց առաջ և տեսավ ինչ-որ փայլուն բան։ Դա շատ գեղեցիկ, բյուրեղյա կոշիկներ էին։ Նազարը վերցրեց դրանք և շարունակեց ճանապարհը։ Նա վերջապես տեսավ լույս և մոտենալով լույսին տեսավ յոթ թզուկ և նրանց կողքին տեղաշորի մեջ պառկած մի շատ գեղեցիկ և նուրբ աղջկա։ Թզուկներից մեկը տեսավ Նազարին և մոտեցավ նրան։ Նա հարցրեց․

— Դու ո՞վ ես։

— Ես Նազարն եմ։

— Դու՞ ես այն Նազարը, որը բոլորին օգնում է։

— Ա-Այո։

— Ինչ լավ է։ Մեր ամենամոտ ընկերուհին՝ Սպիտակաձյունիկը հիվանդացել է և մենք չգիտենք ոնց նրան օգնել։ Կոգնե՞ս։

— Ի-Իհարկե։

Նազարը, տեսնելով Սպիտակաձյունիկին և նրա բոբիկ ոտքերը, մտածեց, որ իր գտած բյուրեղյա կոշիկները նրան շատ կսազան։ Նա հագցրեց Սպիտակաձյունիկին այդ կոշիկները և հանկարծ աղջկա թշերը կարմրեցին, սկսեց ավելի վստահ շնչել, հանկարծ իր աչքերը բացեց և վեր թռավ։ Թզուկները շատ են ուրախանում և շնորհակալություն հայտնում Նազարին և մի պարկ զանազան սնունդ նվիրում։ Նրանք քեֆ են անում և Նազարը կերած ու խմած վերադառնում է տուն։ Կինը շատ է ուրախանում և ամեն օր մի լավ բան է սարքում ուտելու։ Նրանք այդպես լավ ապրեցին։

2. Աղուհաց, կեսօր, առևտուր բառերով և աղ ու հաց, կես օր, առ և տուր բառակապակցություններով կազմում ենք նախադասություններ:

Հյուրերին դիմավորեցին աղուհացով։

Կեսօրին մենք որոշեցինք գնալ մի լավ առևտուր անելու։

Մեր առևտուրի ժամանակ մենք շատ համեղ և օգտակար բաներ գնեցինք։

 

Ճաշի ժամին սեղանին դրված էր աղ և հաց։

Ես աշխատում եմ կես օր։

Խնդրում եմ առ և տուր այս փուչիկները երեխաներին։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s