Նախագծի մասնակիցներ` 6 դասարանի սովորողներ
Նախագծի իրականացման ժամանակահատվածը ՝Մարտ -Ապրիլ
Նպատակը ՝Ձվի որակի ստուգում
Ընթացքը ՝Սովորողներ տանը ծնողների օգնությամբ որոշում են ձվի որակը:Փորձում են հասկանալ տվյալ ձուն թարմ է թ՞ե ոչ:Այդ նպատակով վերցնում ենք ձուն ,մոտեցնում ենք լամպին և գունավոր մատիտով նշում ենք օդափոսիկի չափը:Այդ սկզբունքով չափում և մի քանի ձվի օդափոսիկի չափերը:Հետո փորձում ենք համեմատել օդափոսիկի չափը:Եթե տվյալ ձվի օդափոսիկը մյուսների համեմատ մեծ է նշանակում է այդ ձուն հին է և օգտագործման ենթակա չէ:Այս եղանակով կարելի է որոշել թե որքանով է ձուն թարմ և հանգիստ օգտագործել Զատկի ժամանակ:
Արդյունքները.Փորձը տեսագրել և տեղադրել բլոգում:
1*Մանրացումը, լուծումը, գոլորշացումը ֆիզիկական երեւույթներ են:
2*Անվանե՛ք բնության մեջ եւ կենցաղում հանդիպող օքսիդներ, նկարագրե՛ք դրանց:
Օքսիդները դրանք բարդ նյութեր են, որոնք ունեն երկու քիմիական տարր։ Դրանք ամպայման իրենց մեջ պարունակում են թթվածին։ Օրինակ ջրածնի օքսիդ՝ ջուր, ածխածնի օքսիդ՝ ածխաթթու գազ, սիլիցիումի օքսիդ՝ ավազ և այլն։
Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում։ Օրինկա՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարությունում (ցեմենտի, բետոնի, ապակու արտադրությունում)։ Ալյումինի օքսիդը կավի բաղադրության հիմնական նյութն է, օգտագործում է խեցեգործությունում և մետաղական ալյումին ստանալու համար։ Երկաթի օքսիդից ստանում են երկաթ։
Ածխաթթու գազը լայն կիրառություն ունի հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ։
Կան նաև օքսիդներ, որոնք թունավոր են, ինչպես, օրինակ՝ ծծմբի օքսիդը, ազոտի օքսիդը, շմոլ գազը։
3*Ի՞նչն են անվանում դեֆորմացիա: Ներկայացրե՛ք դեֆորմացիայի օրինակներ:
Դեֆորմացիան լինում է երկու տեսակ։ Դրանք են առաձգական և պլաստիկ դեֆորմացիաները։ Պլաստիկ դեֆորմացիայի ժամանակ մարմնի վրա գործածած ուժից հետո այն չի վերադառնում իր նախկին ձևին։ Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնի վրա ուժ գործածելուց հետո այն վերադառնում է իր նախկին ձևին և չափերին։