Թեման.Ֆիզիկայի ուսումնասիրման առարկան:Ֆիզիկական երևույթներ:Դիտումներ և փորձեր:
Լաբորատորիայում.մի շարք փորձեր«ֆիզիկական երևույթներ»,փորձ,դիտում հասկացողությունների ներմուծման նպատակով
Քննարկվող հարցեր
1.Ի՞նչ է բնությունը
Բնությունը դա մեզ շրջապատող միջավայրն է։
2.Ի՞նչ է բնության երևույթը
Բնության երևույթը դա մեզ շրջապատող բոլոր գործողություններն են։
3. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը
Ֆիզիկա բառը առաջացել է հունարեն բառից։ Դա «ֆյուզիս» բառն է և այն նշանակում է բնություն։
5.Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան
Ֆիզիկան ուսումնասիրում է բնությունը և օրենքները։
6.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ
Վազք, հոսանք, շարժում, գրքի թերթելը և այլն։
7.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները
Ջերմային, լուսային, մագնիսական, մեխանիկական, էլեկտրական, ատոմային, միջուկային։
8.Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ
Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկան անվանում են ֆիզիկական մարմին կամ մարմին։
Ֆիզիկական մարմնի օրինակներ են՝ ափսեն, կահույքը, հեռուստացույցը, հագուստը, գիրքը և այլն։
9.Ի՞նչ է նյութը:Բերեք օրինակներ:
Ֆիզիկական մարմինը կազմված է նյութերից։ Օրինակ՝ երկաթը, օդը, փայտը, պլասմասը և այլն։
10.Ի՞նչ է մատերիան
Այն ամենինչը ինչ գոյություն ունի տիեզերքում կոչվում է մատերիա։
11.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին
Գիտելիքներ ենք ձեռք բերում փորձերով և դիտումներով։
12.Ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից
Մենք դիտելով որևէ նյութ ինֆորմացիա ենք ստանում։ Իսկ այդ ինֆորմացիան ստուգելու համար փորձ ենք անում։
13.Ի՞նչ է վարկածը
Ինչ-որ խնդրի գիտական ենթադրություն, որը դեռ փորձնական կամ փաստացի ապացույց պետք է ունենա:
14.Ի՞նչ է օրենքը
Օրենք նշանակում է կանոն։
15.Ի՞նչ է ֆիզիկական տեսությունը
Տեսական ֆիզիկան ֆիզիկայի մի ճյուղ է, որն օգտագործում է մոդելները և աբստրակցիան հիմնավորելու, բացատրելու և կանխագուշակելու բնական երևույթները։
16.Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը
Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։
Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ 5 -ից մինչև էջ 12: «ֆիզիկոսների մասին:Հայ ֆիզիկոսներ»՝Էջ 8-ից 10-ում ,ընտրել որևէ ֆիզիկոսի և նրա մասին հետաքրքիր փաստեր հավաքել, պատրաստեք նյութ դրեք բլոգում:
Գալիլեո Գալիլեյ
Գալիլեո Գալիլեյը իտալացի փիլիսոփա է, մաթեմատիկոս, ֆիզիկոս, աստղագետ, ով բացառիկ ազդեցություն է ունեցել իր ժամանակի գիտության վրա:

Առաջինն է եղել, ով հեռադիտակ է օգտագործել գիտական բացահայտումների համար, որոնցից դարձան Յուպիտերի արբանյակները:
Նա փորձարարական գիտության հիմնադիրն է:
Գալիլեո Գալիլեյը ծնվել է փետրվարի 15-ին 1564թ-ին, Պիզա, Տոսկանա, Իտալիա։ Մահացել է հունվարի 8-ին 1642թ-ին, Արչետրի, Ֆլորենցիա, Իտալիայում։
Պիզայի համալսարանում նա սովորել է բժշկություն և մաթեմատիկա, բայց նա հնարավորություն չի ունեցել ավարտել ուսումը, քանի որ նրա ընտանիքը բավարար գումար չի ունեցել հաջորդ վճարման համար:
Գիտական գործունեությունից բացի, Գալիլեոն սիրում էր պոեզիա:
Իր գրքերի համար, որոնցում Գալիլեոն պնդում էր, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջ, գիտնականը դատվում է ինկվիզիցիայի կողմից:
Պաշտոնապես Վատիկանը սխալ է ճանաչել իր գաղափարների համար Գալիլեոյի հետապնդումը որպես սխալ միայն 1992 թվականին: