Հայոց լեզու Տնային աշխատանք

  • Ձեր բակի մասին պատմի՛ր (մարդկանց՝մեծերի ու երեխաների, հետաքրքիր անձերի ու դեպքերի մասին գրի՛ր):

Իմ բաղտը ես կարծում եմ շատ է բերել։ Մեր բակը մեծ է և այստեղ շատ երեխաներ կան, որոնց հետ ես գրեթե ամեն օր խաղում եմ։ Մեր բակում տասից ավելի երեխա կա։ Նաև մեր բակում շատ մեծեր կան և մեծերը իրենց և մեր համար տարբեր բաներ են սարքում։ Օրինակ՝ սարքել են փոքրիկ, բայց շատ սիրուն և հարմար տաղավար։ Այսօր նրանք իրենց համար գինի էին սարքում։ Մենք ամեն իջնելուց բակ խաղ ենք խաղում։ Այդ խաղերից են «Կիս-կիս Մյաու-մյաու», «Բռնոցի սառոցի», «Հալամուլա», «Պաղկվոցի», «Ճանապարհ» և այլն։ Մեր բակում շատ կատուներ կան։ Նրանց կերակրում է մի կին և կատուները նրան շատ են սիրում։ Մեր բակում սղարաններ, ճոճորաններ և այլ կարուսելներ չկան։ Մեր բակում կա երկաթե խողովակներից պատրաստված օդում հորիզանական ձող, որից մենք կախվում ենք և այնքան ենք կախվել, որ արդեն մեր ձեռքերին կոշտուկներ են հայտնվել։ Նաև կա ցանցից պատրաստված հողով տարածքի պատ, որին մենք մեկ-մեկ հատուկ ընկնում ենք և այն դառնում է ուղղահայաց բատուտ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s