Գրականություն Տնային աշխատանք

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

  1. Ի՞նչ տպավորություններ ստացար ստեղծագործությունից:

Շատ սիրուն ստեղծագործություն է և ոգևորիչ։

  • Ի՞նչ փոխաբերություններ կան ստեղծագործության մեջ:

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԱՇՈՒՆ

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

  1. Աշնան մասին այլ ստեղծագործություններ հիշելով՝ համեմատի´ր այս գործի հետ:

Աշուն Հովհաննես Թումանյան

Դեղնած դաշտերին

Իջել է աշուն,

Անտառը կրկին

Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ

Փչում է քամին,

Քշում է տանում

Տերևը դեղին։

Տխուր հանդերից

Մարդ ու անասուն

Քաշվում են կամաց

Իրենց տունն ու բուն։

Հովհաննես Թումանյանի ստեղծագործության մեջ ավելի հանգիստ է նկարագրվում աշունը։ Խոսվում է տերևաթափի մասին։ Իսկ Կոմիտասի ստեղծագործության մեջ բերքահավաքի մասին է գրված և աշունը ավելի արտահայտիչ է։

  • Մգեցված բառերը բացատրի´ր բառարանի օգնությամբ:

Սարսել- սոսկալ, սարսափել

Դարսել- շարել իրար վրա

Տարափ- հորդ անձրև

Վայուն-զգացող

Մայուն-մայելու ձայն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s