Նախագիծ`Քիմիայի ուսումնասիրման ոլորտները
· Արդիականությունը և նշանակությունը.Դիտարկելով հարցեր էկոլոգիայի, բժշկության, էներգետիկայի, արդյունաբերության կամ գյուղատնտեսության բնագավառից, մարդը հաճախ է բախվում քիմիային՝ նյութի կառուցվածքի ու փոխարկումների մասին գիտությանը:Առանց քիմիական գիտելիքների հնարավոր չէր լինի աշխարհի մասին գիտական պատկերացումներ ձևավորել, քանզի մարդուն շրջապատող նյութական աշխարհն անընդհատ ենթարկվում է փոփոխությունների, իսկ քիմիայի ուսումնասիրության առարկան հենց նյութն է, դրա փոխարկումը, հատկություններն ու կիրառումը: Քիմիան զբաղվում է մեզ շրջապատող նյութերի ուսումնասիրությամբ: Ինչի՞ց են կազմված նյութերը, ինչպե՞ս են միմյանց հետ փոխազդեցության մեջ մտնում՝ տարբեր տեսակի էներգիայի ազդեցությամբ, ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմներում դրանց դերը:Քիմիան առնչվում է սննդի, գյուղատնտեսության, հրուշակեղենի, ֆոտոժապավենի, գործվածքների,, դեղամիջոցների, կենսական պրոցեսների հետ և ծառայում մարդու կենսամակարդակի բարձրացմանը: Քիմիայի իմացությունը մեծապես նպաստում է աշխարհայացքային գաղափարների ձևավորմանը և վճորոշ ազդեցություն ունի քավաքակրթության, գիտատեխնիկական առաջընթացի վրա:Մեզ շրջապատող կենցաղային իրերից սկսաց մինչև նորագույն տեխնոլոգիաներն անհնար է պատկերացնել առանց համակարգված քիմիական գիտելիքների:Քիմիայի իմացությունը հնարավորություն է տալիս կանխել շրջակա աշխարհին սպառնացող վտանգները լուծել էկոլոգիական հիմնախնդիրներԱյս նախագծում սովորողները պետք է անրադառնան նաև քիմիայի զարգացումից առաջացած էկոլոգիական խնդիրներին,ճանաչեն վտանգավոր և թունավոր նյութերը իրենց շրջապատում,նրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, կարողանան լուծել էկոլոգիական խնդիրներ:·
Նպատակը՝
- 7-րդ դասարանի սովորողներին ծանոթացնել քիմիայի լաբորատորիայի,սարքերի,նյութերի հետ
- Օգտակար և վտանգավոր նյութերը շրջակա միջավայրում,նրանց ազդեցությունը կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի վրա,նրանց կիրառման բնագավառները :
- Անվտանգության կանոնները քիմիական լաբորատորիայում,նյութերի անվտանգ օգտագործումը առօրյա կյանքում:Առաջին օգնությունը վտանգավոր նյութերի հետ աշխատելիս: Թունավոր, բռնկվող և պայթունավտանգ նյութեր:.
- Քիմիայի զարգացման պատմությունը
- Քիմիան որպես բնագիտական առարկա
Ընթացքը. Սովորողները բաժանվում են խմբերի, ընտրում են թեմաները , ինքնուրույն աշխատում են,կատարում են սոցիոլոգիական հարցում:
Քիմիան և կոսմետոլոգիան
Կոսմետոլոգիայում քիմիան լայն կիրառում է ստացել։ Օրինակ՝ շրթներկի, մանիկյուռի, դիմափոշու, հակաքրտինքային միջոցի, թարթչաներկի, դիմաջրի և այլնի մեջ։ Դժվար է ժամանակակից կնոջ կյանքը պատկերացնել առանց կոսմետիկայի։ Բայց գնելուց առաջ պետք է ստուգել բաղադրությունը, որովհետև դրանցից շատերը պարունակում են թունավոր նյութեր, ծանր մետաղներ, որոնք վտանգավոր են առողջության համար։ Օրինակ կոսմետիկ նյութերը բերում են ատամի կարիեսի, մաշկի բորբոքումների, բծերի առաջացման, քարցկեղի առաջացման և այլն։