Հայոց լեզու, Գրականություն Տնային աշխատանք

Կընթերցես այն, ինչ դու ես ցանկանում: Ընթերցելուց հետո ստեղծագործությունը կարող ես ներկայացնել առաջարկված տարբերակներից մեկով.

  • Գրավոր վերլուծություն
    • Կպատմես ստեղծագործության ու հեղինակի մասին,
    • Կներկայացնես քեզ համար ամենասիրելի մտքերը,
    • Կառանձնացնես ստեղծագործության գլխավոր ու երկրորդական գաղափարները,
    • Եթե կան կերպարներ, կբնութագրես նաև նրանց,
    • Եթե ստացվի, կհամեմատես ծանոթ այլ ստեղծագործությունների հետ՝ գտնելով նմանություններն ու տարբերությունները:

Ստեղծագործության մասին

Այն ստեղծագործությունը, որը ես հիմա կարդում եմ շատ հետաքրքիր է և խորհրդավոր։ Նրա անունն է “Խորհրդավոր պարտեզը”։ Այս ստեղծագործության մեջ պատմվում է մի աղջկա մասին՝ Մերիի, որի երկրում՝ Հնդկաստանում Խոլերա հիվանդությունն էր հայտնվել և համարյա թե բոլորը վարակվել էին և մահացել։ Մերիի ընտանիքին էլ այդ հիվանդությունը կպավ և բացի նրանից մյուս բոլորը իր տանը մահացան։ Հետո նրան տարան մի տղամարդու՝ Արչիբալդ Քրեյվնի տուն, որը շատ խորհրդավոր էր։ Այդ տանը կար մոտավորապես հարյուր սենյակ և համարյա թե բոլորը կողպված։ Նաև այդ տունը ուներ պարտեզներ։ Որոնցից մեկը կողպված էր։ Քրեյվնը ուներ կին, որը այդ պարտեզնեզներից մեկը շատ էր սիրում՝ դա նրա պարտեզն էր և մի օր նա նստեց պարտեզում գտնվող ճյուղին, այդ ճյուղը կոտրվեց, նա ընկավ և մահացավ։ Դա եղել էր տաս տարի առաջ և այդ պատահարից հետո Արչիբալդ Քրեյվնը այդ պարտեզի դուռը կողպեց և բանալին թաքցրեց հողի տակ։

Այդ տանը աշխատում էր մի ծառա։ Անունը՝ Մարթա և նա Մերիին օգնում էր այդտեղ հետաքրքիր ապրել իր պատմություններով և խորհուրդներով։ Մերին այդքանել սիրուն երեխա չէր։ Նրա մաշկը դեղնոտ էր, գեշ դեմք ուներ և շատ եսասեր էր։ Դրա պատճառով նրան քիչ էին սիրում, բայց Մարթայի օգնությամբ նա դարձավ ավելի սիրուն և հետաքրքրասեր։ Նա այդտեղ ծանոթացավ մի սիրուն շիկահավի հետ։ Շիկահավը Մերիին շատ օգնեց գտնել այդ թաքցրած բանալին և գտնել խորհրդավոր պարտեզ տանող դուռը։ Այդպես Մերին որոշեց այդ պարտեզը խնամել և այն նորից կենդանացնել։

Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ «Խորհրդավոր պարտեզը» Zangak գինը 5,700 դրամ

Ես այդքան մասն եմ դեռ կարդացել և շատ հետաքրքիր է այն կարդալ։

Հեղինակի մասին

Ստեղծագործության հեղինակն է Ֆրենսիս Հոջսոն Բրնեթ։ Նա եղել է անգլիացի գրող և դրամատուրգ։ Ծնվել է նոյեմբերի 24-ին, 1849 թվականին, Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություններում։ Ֆրենսիս Հոջսոն Բրնեթը մահացել է հոկտեմբերի 29-ին, 1924 թվականին, Նասաու շրջան, Նյու Յորք, ԱՄՆ-ում։ Այն ստեղծագործությունը, որը ես հիմա կարդում եմ՝ կոչվում է “Խորհրդավոր պարտեզը”։ Այս ստեղծագործությունը նա գրել է 1909 թվականում։

Ֆրենսիս Էլիզա Բարնեթ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
  • Տեսանյութով վերլուծություն (վերևում ներկայացվածի բանավոր տարբերակը):

Պատումներ

Կգրես քո շաբաթվա մասին ու գրառումդ կզարդարես քո կողմից արված աշնանային լուսանկարներով:

Այս շաբաթը տարբերվում էր ուրիշներից։ Ես և ընկերուհիներս ալիք ենք սարքել և համարյա թե ամեն օր նկարում ենք տեսանյութեր։ Նաև այս շաբաթ՝ ես, իմ ընկերուհիներս և երկու տղա մաքրեցինք մեր բակի հողի փոքր տարածքներից մեկը։ Այն շատ կեղտոտ էր և պատված էր չորացած խոտով, բայց միասին մենք մաքրեցինք այդ տեղը և հիմա հանգիստ կարող ենք այդտեղ խաղալ։

Ես իմ ընկերուհիների հետ շատ եմ ման գալիս և այս շաբաթ նույնպես շատ ման էինք գալիս և խաղում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s