Կենսաբանություն Տնային աշխատանք

  •  բազմացումը
  • բազմաբջիջ ջրիմուռի բազմացումը , ջրիմուռների բազմազանությունը
  • Լրացուցիչ առաջադրանք սովորել դասագրքից էջ 42-45
  • Գտնել հետաքրքիր տեղեկություններ ջրիմւռների վերաբերյալ, որտեղ և ինչպես են օգտագործվում ջրիմուռները, պատրաստել ուսումնական նյութ։
  • տրված հղումների նյութերը թարգմանել և պատրաստել ուսումնական նյութ։

Ջրիմուռները հնագույն բուսական օրգանիզմներ են, որոնք դեռևս միլիոնավոր տարիներ առաջ բնակեցրել են երկիր մոլորակը: Ջրիմուռների մեծ մասը ապրել և դեռևս շարունակում է կենսագործել հիմնականում ջրային միջավայրում: Ջրային միջավայրում բնակության նախասիրությունից էլ նրանք ստացել են իրենց անվանումը:

Ջրիմուռները համեմատաբար պարզ բուսական օրգանիզմներ են և ընդգրկվում են ստորակարգ բույսերի ենթաթագավորության մեջ:

Ընդհանուր առմամբ հայտնի են մոտ 30.000 տեսակ ջրիմուռներ:

Ջրիմուռները օգտագործվում են որպես պարարտանյութ։ Օգտագործվում են որպես սննդանյութ, կանգնած ջրերի կենսաբանական մաքրման, ինչպես նաև փակ էկո-համակարգերում (օրինակ, տիեզերանավում, սուզանավում) օդը վերականգնելու համար։

Ջուր, լույս, ջերմություն։ Խլոմենամոնադան բազմանում է ոչ սեռական ճանապարհով։ Դա տեղի է ունենում այսպես․ այն սկզբից բաժանվում է բժիժների, նրանցից առաջանում են զոոսպորներ։ Նրանք մայրական թաղանթը պատռում են և նրանք անցնում են ջրի մեջ։

Զոոսպորը դա ջրիմուռի հատուկ բջիջ է։ Այն ոչ սեռական բազմացման համար է։ Ջրի մեջ այն տեղաշարժվում է մտրակների շնորհիվ։ Զոոսպորները արագ աճում են և վերածվում են խլոմենամոնադայի, որը նորից սկսում է բազմանալ։

Շատ ջրիմուռներ բազմանում են զոոսպորների միջոցով, իսկ եթե պայմանները վատանում են չորանում են ջրամբարները, ցրտերն են մոտենում և տեղի է ունենում խլոմենամոնադայի սեռական բազմացում։

Մայրական մջջի մեջ առաջանում են գամետներ։ Այդպես կոչվում են սեռական բջիջները։ Նրանք նման են զոոսպորներին, բայց չափերով ավելի փոքր են։ Տարբեր տեսակների երկու գամետները ձուլվում են և առաջանում է նոր բջիջ՝ զիգոտա։ Զիգոտան պատվում է ամուր թաղանթով՝ լավ պահպանվելու համար։ Երբ պայմանները բարենպաստ են զիգոտի պարունակությունը սկսում է կիսվել և ամեն մի բաժնից առաջանում է նոր խլոմենամոնադայի բջիջ։

Այս արագահոս, քարքարոտ գետակում կա ջրիմուռ՝ լոտրիկս։ Այն թելանման է՝ բազմաբջիջ, թելանման ջրիմուռ։ Թելը կազմված է բազմաթիվ բջիջներից, որոնք մեկ շարքով են դասավորված։ Թելի ամենաներքևի մասում երկարավուն, անգույն բջիջ է՝ դրանով լոտրիկսը ամրանում է քարին կամ հատակին, որպեսզի տեղում ամրանա։ Մյուս բոլոր բջիջները բաղկացած են թաղանթից, ցիտոպլազմից և կորիզից և քրոմատոֆորներից։ Քրոմատոֆորը նման է չփակված օղակի։ Լոտրիկսի մոտ կան զոոսպորներ, ոնց որ ուրիշ ջրիմուռներում։ Բարենպաստ պայմաններում բջջի պարունակությունը սկսվում է կիսվել։ Նրանց մեջ ևս առաջանում են զոոսպորներ, բայց նրանք ունեն չորսական մտրակներ։ Հայտնվելով ջրի մեջ նրանք նստում են որևէ մակերևույթի վրա և սկսում է աճել նոր թել։ Սա ոչ սեռական բազմացում է։ Ոչ բարենպաստ պայմաններում տեղի է ունենում սեռական բազմացում։ Բջջում առաջանում են գամետներ։ Ի տարբերություն զոոսպորների նրանք ունենք ոչ թե չորս այլ երկու մտրակ և չափերով փոքր են։ Հայտնվելով ջրի մեջ գամետները ձուլվում են ուրիշ գամետների հետ և առաջանում է զիգոտա։ Զիգոտան պատվում է ամուր թաղանթով և նրրան չի սպառնում ոչ ցուրտը ոչ շոգը։ Զիգոտան կարող է պահպանվել շատ երկար։ Երբ վրա է հասնում բարենպաստ պայմաններ նրա պարունակությունը բաժանվում է բջիջների, որոնցից առաջանում են զոոսպորներ։ Երբ զոոսպորները նստում են որևէ անշարժ մակերեսի վրա, նրանք իսկույն աճում են և դառնում լոտրիկսի թել։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s