- Ընթերցում ենք:
- Ընտրում ենք մեկ-երկու ստեղծագործություն:
- Ձայնագրում ենք:
- Տեղադրում ենք բլոգում:
ԳՈՒԹԱՆ
Լուսը լուսացավ,
Բարին շատացավ.
Վաղ լուսաբացին
Գութան լըծեցին.
Հորովել հո՜…
Գութանը լարած,
Հոտաղը շարած,
Մաճկալը մաճին,
Ձեռը ականջին.
Հորովել հո՜…
Գութան ջան, վարի՛,
Ակոսը շարի՛.
Թափ տուր, թև արա,
Շուռ տուր, սև արա.
Հորովել հո՜…
Ցանենք, արտ անենք,
Հնձենք, տուն տանենք,
Ունենանք շատ հաց.
Օրհնյալ է աստված.
Հորովել հո՜…
ՃԱԽԱՐԱԿ
Մանի՛, մանի՛, ճախարակ,
Նըստենք բանի, ճախարակ,
Անտերին տեր, ճախարակ,
Որբերին հեր, ճախարակ։
Լուսնյակը դուրս է եկել,
Աչքերիս լուս է եկել։
Լուսնի լուսով մանեմ ես,
Սիպտակ ոստեր անեմ ես,
Աղքատ օրով ու լացով
Որբեր պահեմ մանածով։
Մանի՛, մանի՛, ճախարակ,
Նըստենք բանի, ճախարակ,
Անտերին տեր, ճախարակ,
Որբերին հեր, ճախարակ։