Մարմինների փոխազդեցություն։ Զանգված։

Գործնական աշխատանք

Մի-քանի փորձեր

Նպատակ՝ մամինների փոխազդեցության ուսումնասիրություն, դիտում։

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ երկու միանման սայլակ, որոնցիցմեկի դիմաց ամրացված է առաձգական թիթեղ, թել, մկրատ, լուծկի, որևէ բեռ։

ՓՈՐՁ ԱՌԱՋԻՆ․ Վերցրեցի այն սայլակը, որին ամրացված էր առաձգական մետաղյա թիթեղ։ Ճկեցի թիթեղը, կապեցի թելով։ Այն դրեցի հատակին, հատակի նկատմամբ այն գտնվում է դադարի վիճակում։ Մինչև փորձի անելը՝ լուծկով թելի այրելը, ես կարծում եմ, որ այն չի շարժվի հատակի նկատմամբ։

Եզրակացություն՝ իմ ենթադրությունը ճիշտ էր։ Թելը այրելուց հետո առաձգական թիթեղը ուղղվեց, բայց սայլակը հատակի նկատմամբ մնաց դադարի վիճակում։ Այսինքն միայնակ մարմինները իրենք իրենց չեն շարժում։

ՓՈՐՁ ԵՐԿՐՈՐԴ․ Նորից վերցրեցի այն սայլակը, որին ամրացված էր առաձգական մետաղյա թիթեղ։ Ճկեցի թիթեղը, կապեցի թելով։ Այն դրեցի հատակին, հատակի նկատմամբ այն գտնվում է դադարի վիճակում։ Մոտեցրեցի պատին և այրեցի թելը։ այրելուց հետո առաձգական թիթեղը ուղղվելով հարվածեց պատին, պատից ստացավ հարված և սայլակը պատից հետ շարժվեց։

Եզրակացություն՝ առաջին փորձից ելնելով հասկացանք, որ միայնակ մարմինը չի շարժվում, իսկ երկրորդ փորձից հասկացանք, որ երբ մի մարմինը ազդում է ուրիշ մարմնի վրա, այն շարժվում է։

ՓՈՐՁ ԵՐՐՈՐԴ․ Վերցնում ենք նորից այն սայլակը, որին ամրացված էր առաձգական մետաղյա թիթեղ։ Ճկեցի թիթեղը, կապեցի թելով։ Այն դրեցի հատակին, հատակի նկատմամբ այն գտնվում է դադարի վիճակում։ Մոտեցրեցի ուրիշ սայլակ և այրեցի թելը։ Այրելուց հետո առաձգական թիթեղը ուղղվելով հարվածեց մյուս սայլակին և նրանք համարյա հավասար չափով իրարից հեռացան՝ փոխազդեցին։

Ստացված առաջին փորձից ես հասկացա, որ միայնակ մարմինը ինքնիրեն չշարժվեց, երկրորդ փորձից հասկացա, որ եթե մի երրորդ փորձից հասկացա որ այդ ազդեցությունները նույնն են։ Այս երևույթին ֆիզիկայում անվանում են փոխազդեցություն։ Ես հասկացա, որ փոխազդման ժամանակ մարմինները իրար վրա ազդում են նույն ուժով։ Այ մրմինը, որը փոխազդեցությքան ժամանակ ավելի քիչ է արագությունը փոխում ասում ենք, որ նա իներտ է։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s