Ժամկետը՝ hոկտեմբերի 18-25
Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլ ցանկացողներ
Նպատակը՝ ծանոթություն Բակունցի կյանքին, գործունեությանը, ընթերցել, քննարկել և տարածել ստեղծագործությունները
Իրականացման ընթացքը.
- Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում
- Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում
- Բակունցի ստեղծագործությունների ընտրություն, նաև հոդվածներ, նամակներ, այլ նյութեր
- Ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ, մեդիաընթերցումներ
- Ընտանեկան, խմբային, անհատական ընթերցումներ, տեսագրություններ, ձայնագրություններ
- Պատրաստի նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում՝ համացանցային ֆլեշմոբների միջոցով
- Նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցչի բլոգներում
Արդյունքներ՝
- Տեսանյութեր
- Ռադիոնյութեր
- Վերլուծություններ
- Հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ