Հայոց լեզու Դասարանական աշխատանք

1. Ընթերցի՛ր նախադասությունները, գտի՛ր՝ ածականներն ինչով են իրար նման, ինչպես են գործածվել: Մի քանի օրինակ էլ դու կավելացնես:

  • Քո փնտրած բարակները կողքի գրադարակում են:
  • Գեղեցիկով հիանում էր, կեղծավորից՝ խորշում:
  • Հաստատ որոշել եմ, որ արծաթյան եմ գնում:
  • Սևը մռայլ գույն է, բայց շատերն են սիրում:

Նման են նրանով, որ գործածվել են որպես գոյական։

Երկնքի կապույտը այսօր շատ պայծառ է։

Ծովի կանաչը շատ գեղեցիկ է։

Ձյան ճերմակը կուրացնում է։

Փողոցում կանգնած էր երկու մեքենա։ Փչացածը ձախինն էր։

2. Ընթերցի՛ր նախադասությունները, գտի՛ր՝ ածականներն ինչով են իրար նման:

  • Կյանքում սև օր չտեսնես:
  • Կանաչ ճանապարհ ունենան որդիներդ:
  • Նրա սառը սիրտը չզգաց ցավ կամ ափսոսանք:
  • Նման ջերմ խոսքեր իր հասցեին երբևէ չէր լսել:

Բոլոր ածականները փոխաբերական են։

3. Ընթերցի՛ր նախադասությունները, բացատրի՛ր մգեցված ածականների կետադրությունը:

Քաղաքային սիրուն տեսարանների կողքով հնարավոր չէր անտարբեր անցնել:

Ոսկյա բարակ վզնոցը հարազատ մարդու նվեր էր:

Հանկարծ աղմուկով բացվեց երկաթյա մեծ դուռը:

Կառույցի հյուսիսային, արևելյան հատվածները վնասվել էին:

Հին, փոքր խրճիթը լցվեց երջանկությամբ:

Եթե իրար կողք գտնվող երկու ածականները տարբեր են, այսինքն մեկը հարաբերական է, մյուսը որակական նրանց միջև ստորակետ չի դրվում և եթե երկու իրար կողք գտնվող ածականները երկուսը որակական են, ուրեմն իրենց միջև պետք է ստորակետ դնել։ Նույնը երկու հարաբերականի հետ։

4. Ընթերցի՛ր նախադասությունները, բնութագրի՛ր նախադասությունների ածականներն ու գոյականները:

  • Գյուղական խաղաղ երեկոները դեռևս չէին մոռացվել:
  • Շտապում էի տուն, որպեսզի փայտյա պահարանից վերցնեմ հաստ մատիտներս:
  • Լայն ու մեծ սենյակի անկյուններում գեղեցիկ արձաններ կային:
  • Որբ մանչուկը երազում էր վառ ապագայի մասին:
  • Երազանքներդ պատմում են ինձ հզոր գաղափարներիդ մասին:
  • Փոքր հնարավորությունները չխանգարեցին, որ հասներ մեծ արդյունքների:

Գյուղական-հարաբերական

խաղաղ-որակական, դրական աստիճան, ավելի խաղաղ, նվազ խաղաղ, ամենից խաղաղ

երեկոները-հասարակ, նյութական, իրանիշ, հոգնակի, ուղղական հոլով, որոշյալ առում, -ի արտաքին

տուն-հասարակ, նյութական, իրանիշ, եզակի, ուղղական հոլով, անորոշ առում, -ա ներքին

փայտյա-հարաբերական

պահարանից-հասարակ, նյութական, իրանիշ, եզակի թիվ, բացառական հոլով, առում չունի, -ի արտաքին

հաստ-որակական, դրական աստիճան, ավելի հաստա, ամենից հաստ, նվազ հաստ

մատիտներս-հասարակ, նյութական, անշունչ, իրանիշ, հոգնակի թիվ, հայցական հոլով, որոշյալ առում, -ի արտաքին

լայն-որակական, դրական աստիճան, ավելի լայն, պակաս լայն, ամենալայն

մեծ-որակական, դրական աստիճան, ավելի մեծ, պակաս մեծ, ամենամեծ

սենյակի-հասարակ, նյութական, անշունչ, իրանիշ, եզակի թիվ, սեռական հոլով, առում չունի, -ի արտաքին

անկյուններում-իրանիշ, հասարակ, նյութական, անշունչ, ներգոյական հոլով, -ա ներքին

գեղեցիկ-որակական, դրական աստիճան, ավելի գեղեցիկ, պակաս գեղեցիկ, ամենագեղեցիկ

արձաններ-իրանիշ, հասարակ, նյութական, անշունչ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին, անորոշ առում

մանչուկը-անձնանիշ, հասարակ, նյութական, շնչավոր, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին, որոշյալ առում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s