Իմ չորս ամիսը գրականության աշխարհում

Այս չորս ամիսները գրականության շնորհիվ շատ հետաքրքիր էին անցել։ Մենք շատ ստեղծագործություններ կարդացինք և խոր ուսումնասիրեցինք։ Ես շատ բան իմացա անցյալի մասին, քանի որ ստեղծագործությունները վաղուց էին գրվել։ Նաև շատ բան իմացա գրողների, կյանքի մասին։ Մենք ունեցել ենք շատ հետաքրքիր նախագծեր և դասեր։ Մենք դասերի ժամանակ ամեն ինչ քննարկում էինք։ Ամանորին մեր ուսուցչուհին (ամենալավ ուսուցչուհին) մեզ հետաքրքիր նախագծեր է պատրաստում։ Իսկ այս տարի մենք քվեստ էինք ունեցել։ Այդ քվեստը շա՜տ լավն էր։ Մեզ ամեն օր ուղարկում էին այդպես ասած հանելուկներ, որոնք մենք պետք է լուծեինք և գտնեինք թղթիկի տիրոջը և գաղտնաբառը, որի միջոցով տիրոջից թղթիկը շահում էինք։ Այդ քվեստի շնորհիվ մեր դասարանը ավելի մոտիկացավ և ավելի ընկերացավ։ Այդ քվեստը շատ հետաքրքիր էր և ուրախ եմ, որ մեր ուսուցչուհին այդպիսի հրաշալի միտք էր իրագործել։ Այս տարին դպրոցում շատ լավ անցավ, քանի որ մենք շատ նոր և հետաքրիր առարկաներ անցանք, այդ թվում նաև գրականությունը։ Հուսով եմ մյուս տարիները դպրոցում նույնպես հետաքրքիր և զվարճալի կանցնեն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s