Կենսաբանություն Տնային աշխատանք

Կլոր և օղակաձև որդեր ասկարիդ:

Կպատմեմ կլոր որդերի տեսակին պատկանող՝ ասկարիդի մասին: Բոլոր կլոր որդերի կառուցվածքը նույնն է, դա նաև վերաբերվում է ասկարիդին: Այս մակաբույծը ապրում է բարակ աղիքում: Այն շատ դեպքերում հանդիպում է երեխաների մոտ: Ասկարիդը ոչ մի ձև չի կպնում բարակ աղիքի պատերին: Այն գտնվում է այնտեղ ազատորեն և անընդհատ շարժվում է պերիստալտիկայի շարժման դեմ: Սնվում է ասկարիդը աղիքի միջի կիսամարսված նյութերով: Ասկարիդները բաժանված են սեռերի և իգական սեռի արգանդում առաջանում են ձվեր, որոնք հետագայում դուրս են գալու մարդու աղիքից: Նրա համար, որ հետագա զարգացումը տեղի ունենա՝ որ ձվի մեջ առաջանա թրթուր, ձուն պետք է գտնվի արտաքին միջավայրում, օդային հասանելիությամբ երկու-երեք շաբաթ: Մարդը վարակվում է ասկարիդով, օգտագործելով, որպես սնունդ վատ մաքրված բանջարեղեն և մրգեր և նաև ջրով: Նրանից հետո, որ ասկարիդի ձվերը ընկնում են մարդու աղիք, ձվից դուրս են գալիս թրթուրները: Այդ թրթուրները ծակում են աղիքի պատերը, և արյունի հոսքի հետ հայտնվում են թոքերում: Թոքերում թրթուրները տեղաշարժվում են սկզբից բրոնխներ, հետո շնչափողի մեջ և դուրս են գալիս բերանային անցք: Այդ ընթացքում գրգռում են վերին շնչուղիները: Մարդու մոտ առաջանում է հազ: Հետո մարդը կրկին կուլ է տալիս թրթուրները՝ նորից ընկնելով բարակ աղիքի մեջ: Թրթուրներից դառնում են առանձնյակներ: Այդպես բոլորաշրջանը կրկնվում է, այսինքն առանձնյակ ասկարիդների մեջ առաջանում են ձվեր արգանդում, և նրանք դուրս են գալիս արտաքին շրջապատ: Ասկարիդով վարակելու մեծ մասը լինում է ճանճերի պատճառով, որովհետև նրանք տեղափոխում են ձվերը, իրենց ոտիկների օգնությամբ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s