Հայոց լեզու Տնային աշխատանք

Այնպիսի պատմություն գրի՛ր, որ հետևյալ հետևություններից մեկն արվի:

  • Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ի՛նչ ասես կհնարի:
  • Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:
  • Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:
  • Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:
  • այլ

Պետք չէ մարդուն, չիմանալով նրան դատել

Արթուրը մի տղա է, 16 տարեկան: Նա ապրում էր հանգիստ կյանքով, բայց մի քանի օրում այդ ամենը լրիվ փոխեց:
Մի կիրակի օր նա գնացել էր իրեն նոր ժամացույց գնելու: Այդ օրը յուրահատուկ չէր: Նա հետ վերադարձավ նոր ժամացույցով տուն և սկսեց տնային աշխատանքները կատարել:
Հաջորդ օրը բոլորին այդ ժամացույցը դուր եկավ: Դասարանցիները նրան հարցուփորձ արեցին, թե որտեղից է գնել, թանկ արժե՞ր, թե՞ ոչ և այլ հարցեր: Նա բոլոր հարցերին պատասխանեց, բայց միայն դասարանցի Եվային այդ պատասխանները դուր չեկան: Նա կասկածեց, որ Արթուրը դրանք գողացել է:
Հաջորդ օրերը Եվան բոլորին դպրոցում պատմել էր իր կասկածների մասին: Արթուրին սկսեցին մեղադրել, ծաղրել և վիրավորել: Դա շարունակվեց մի քանի օր, բայց Արթուրը էլ չդիմացավ և պատմեց ամենը ծնողներին, որոնք ինչ-որ ժամանակ անց որոշեցին նրան ուրիշ դպրոց տեղափոխել:
Մյուս շաբաթ նա արդեն ուրիշ դպրոց գնաց: Այնտեղ դեռ ընկերներ և ծանոթներ չուներ: Արթուրը ծանոթացավ իր դասարանի միայն մի տղայի հետ, որը իր նման համեստ, բայց աշխատասեր էր: Նրանք սկսեցին շփվել:
Ինչ-որ ժամանակ անց խոսակցության մեջ մի թեմա բացվեց, Արթուրի հին դպրոցի մասին: Նա ամեն ինչ պատմեց: Ընկերը՝ Աշոտը չհավատաց, քանի որ այդքան շփվելուց հետո նա կարող է պնդել, որ Արթուրը ոչ-մի անգամ այդպիսի բան չէր անի:
Այսպես նրանք հասկացան, որ պետք չէ մարդուն, չիմանալով նրան դատել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s