Լաբ. աշխ.՝ ուժերի չափումը ուժաչափով

Նպատակը՝ կարողանալ օգտվել ուժաչափից և նրանով չափել ուժերը՝ ծանրության ուժը, առաձգականության ուժը, մարմնի կշիռը, շփման ուժ:

Անհրաժեշտ սարքեր և գործիքներ՝ ամրակալան, կցորթիչ, թաթիկ, ուժաչափ, մարմին (փայտյա չորսու), տարբեր ողորկության աստիճանի հարթություններ (հղկաթղթով պատված, ապակեպատ, կաշվեպատ և այլն)…

Աշխատանքի ընթացք՝ ուժաչափից օգտվելուց առաջ ես պետք է որոշեմ իմ ուժաչափի սանդղակի (սանդղակը գործիքների վրա արված նրբագծերի և որոշ նրբագծերի կողքին գրված թվային մեծությունների ամբողջականությունն է) ամենափոքր բաժանման արժեքը և չափման սխալը: Որպեսզի որոշեի սանդղակի բաժանման արժեքը, վերցրեցի սանդղակի վրա երկու իրար մոտիկ նրբագծեր (օրինակ՝ 2 Ն և 3 Ն): Ընտրեցի այդ երկուսը և այնուհետև մեծ թվից հանեցի փոքր թիվը (3Ն-2Ն=1Ն): Ստացված արդյունքը բաժանեցի նրանց միջև արված բաժանումների թվին (10բաժ.ա.=1Ն:10=0,1Ն):
Չափման սխալը հավասար է բաժանման արժեքի կեսին.
Չափման սխալը հավասար է C1=+- 0,5 Ն

Փորձ 1.

Ծանրության ուժը, առաձգականության ուժը մարմնի կշիռը և շփման ուժը որոշելու համար կցորդիչը ամրացրեցի ամրակալանին, նրասնց ամրացրեցի նաև թաթիկով: Թաթիկին ամրացրեցի ուժաչափը: Ուղղահայաց փայտյա չորսուն կապեցի ուժաչափից, սպասեցի մինչև նա գտնվի դադարի վիճակում կեռիկի նկատմամբ և որոշեցի այդ երեք ուժերը, քանի որ նրանք հավասար են թվային արժեքով:

Ստացվեց՝ 1,7Ն +- 0,05Ն սա նշանակում է, որ այդ ուժերի իսկական արժեքը գտնվում են հետևյալ սահմանում:
1,65Ն < F < 1,75Ն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s