Ճամբորդություն դեպի Էդիթ Պրինտ հրատարակչություն և քայլք Երևանում

Շատ հետաքրքիր և արկածներով լի օր էր:

Նախ մենք նստեցինք մեր տրանսպորտը և ուղևորվեցինք դեպի «Էդիթ Պրինտ» հրատարակչություն: Տրանսպորտում խաղացինք տարբեր հետաքրքիր խաղեր: Երբ հասանք «Էդիթ Պրինտ» հրատարակչություն,  մեզ մի քիչ պատմեցին գրքերի, իրենց ստեղծման գործընթացի մասին, և մեզ սպասվում էր դրանք տեսնելը: Խոսելուց հետո մենք գնացինք տպարան:
Այնտեղ մարդիկ ուշադիր և կոկիկ աշխատում էին: Մեզ ցույց տվեցին, թե ինչպես են կազմը պատրաստում և կպցնում միջուկին: Կամ թե ինչպես են էջերը կտրում, հավաքում և կպցնում: Բոլոր սարքերը, որոնցով տպվում են էջերը, մեզ նույնպես ցույց տվեցին: Մեզ ամեն ինչ շատ լավ բացատրեցին: Ի դեպ, այս ամենին կողքից շատ հետաքրքիր էր նայել:Հետո մենք գնացինք մի այգի, որտեղ նստեցինք խոտերի վրա, սնվեցինք ու քննարկեցինք ամենը: Մենք մեզ նաև գնեցինք սառը թեյ, սուրճ և ուղևորվեցինք հետ՝ դպրոց:

Ահա տեսանյութը, թե ինչպես են գրքերը պատրաստում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s