Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  1. Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և ստորադասական)։
    • Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

      Եթե-ստորադասական
      Բայց-համադասական
      Եվ-համադասական
      Թեև-ստորադասական
      Սակայն-համադասական
      Որովհետև-ստորադասական
      Որպեսզի-ստորադասական
      Քանզի-ստորադասական
      Նաև-համադասական
      Քանի որ-ստորադասական
  2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
  3. Ընթերցում ենք նախադասություններն ու քննարկում ուղղագրությունը, կետադրությունը, մեզ ծանոթ խոսքի մասերը այնտեղ:
    • Ծխելու վնասակար լինելու մասին շատ փաստարկներ կան:
    • 1992 թվականին Բարսելոնի ամառային խաղերի կազմակերպիչներն ամեն ինչ անում էին, որ դա լիներ օլիմպիադա՝ առանց ծխախոտի ծխի:
    • Մի անգամ մի փղի հանձնարարել էին ծակ կաթսան կաթսայագործի մոտ տանել՝ նորոգելու:
    • Դաշնագիրը քարի վրա է փորագրված, և տեքստի տակ ստորագրության փոխարեն երկու տիրակալների անձնական խորհրդանիշներն են քանդակված:
    • «Ալոն» աշխարհում ամենատարածված բառերից է. այսօր գործածվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ:Փոխանակությունը պարզեցնելու համար մարդիկ փորձում էին իբրև փոխանակման միջոց ծառայող ամենահարմար առարկան գտնել:
    • Մեկ ոչխարի դիմաց, օրինակ, կարելի էր երկու կացին կամ չորս սափոր կամ էլ մեկ շապիկ ստանալ, իսկ հովազի ժանիքներից ու ճիրաններից պատրաստված ապարանջանի փոխարեն՝ նավակ կամ մի զույգ եզ:
    • Դեռ գյուղ չէր հասել, բոլորը գիտեին նրա հետ պատահածը:
    • Մենք լսել էինք չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին:
    • Արևն ու Երկիրը, որ իրար փոխադարձաբար ձգում են, կապված են նաև այլ տիեզերական մարմինների հետ:
    • Սպիտակ մշուշի միջից հազիվ էր նշմարվում կածանը, որը հետզհետե աչքից անհետանում էր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s