Հայոց լեզու Դասարանական աշխատանք

  • Կատարում ենք առաջադրանքները:
    1. Գտնում ենք մեզ ծանոթ խոսքի մասերը, բնութագրում, բացատրում կետադրությունը:

Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ
տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր ցած:
Բայց բեդվինները հիացել էին: Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա: Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

2. Ըստ տրված կաղապարների՝ կազմում ենք բարդ նախադասություններ:

  • Թեկուզ……….., այնուամենայնիվ…………..:
  • Թեպետ……….., սակայն…………..:
  • Չնայած որ……….., բայց…………..:
  • Թեև…………., բայց և այնպես …………….:
  • Եթե…………., ապա …………….:
  • Քանի որ…………., հետևաբար …………….:
  • Որովհետև……., ուստի …………….:
  • Քանզի…………., ուրեմն …………….:
  • Ոչ թե …………., այլ …………….:

3. Բառակապակցությունների իմաստներն արտահայտում ենք մեկական բառերով:

Ինքն իրենից գոհ, իրեն հավանող, իր կյանքի պատմությունը, ինքն իրեն կրթել, իրեն
ժխտել, իրեն սիրելը, իրեն կառավարելը:

4. Կետադրում ենք բարդ նախադասությունները:

  • Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից:
  • Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ:
  • Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել:
  • Ալքիոնեն մի թռչնակ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին:
  • Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց:
  • Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու պարծենում էր:
  • Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ:
  • Պատմության մեջ հայտնի են դեպքեր երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը:
  • Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով:
  • Երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող մի առարկա Տոկիոյում մեծ իրարանցում սկսվեց:
  • Նյու Յորքում պատրաստել են մի սարք որը քննելով և ձայնի դողը որսալով բռնում է սուտը:
  • Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s