Գրականության ամփոփիչ նախագծային աշխատանք։
- Ընտրում ենք որևէ գրական ստեղծագործություն։
Եղիշե Չարենց
Կարմիր Սոնետ
Որպես դաշույն՝ օրերի հնամենի պատյանից
Ելնում է, կարծր ու բոսոր, ու վառվում է ապագան.
Եվ չի մտնի նա հնի փոշոտ պատյանը նորից,
Ու չի թաղվի օրերում, որ վառվեցին ու չկան։
Ի՞նչ է ուզում էլ տաղտուկ հիմարությունը ձեր խեղճ
Եվ ձեր մեռնող աշխարհի տխրությունը հուսահատ.
Այն, որ օրերն ապրեցին և բանաստեղծը երգեց —
Չի՛ խորտակվի տագնապից ու սարսափից ձեր վհատ։
Իմաստուն է օրերի վայրագ նահանջը հիմա.
Ինչպես փոշոտ պատյանի բիրտ հեռացումը սրից—
Երբ ոսոխի հանդիպած՝ պիտի կռվես ակամա։—
Եվ ես, պոետ իմաստուն, ահա երգում եմ նորից.
Նահանջում են օրերն հետ, հեռանում են ու չկան—
Ու թռչում է երգս՝ նետ՝ դեպի վառվող Ապագան…
- Բլոգում մանրամասն վերլուծում ենք այն։
Իմ կարծիքով այս բանաստեղծությամբ Եղիշե Չարենցը ուզում էր ասել, որ անցյալում կատարվածը էլ հետ չի վերադառնալու և պետք է ոչ թե անցյալը հիշել, այլ ապագայով ապրել: Պետք չէ նայել դեպի հետ, պետք է նայել առաջ՝ դեպի ապագան:
Այս բանաստեղծությունում փոշոտ պատյանը՝ անցյալն է: <<Այն, որ օրերն ապրեցին, և բանաստեղծը երգեց—
Չի խորտակվի տագնապից ու սարսափից ձեր վհատ>> նախադասությունները իմ կարծիքով նշանակում են, որ այն իրադարձությունները, որոնք հիշատակվել են ստեղծագործների կամ ընդհանրապես մարդկանց կողմից այլևս չեն մոռացվի՝ կապ չունի լավ իրադարձություններ էին, թե վատ: <<Ու թռչում է երգս՝ նետ՝ դեպի վառվող Ապագան…>> իմ կարծիքով կարող է նշանակել, որ անցյալում կատարված և բանաստեղծի ձեռքով գրված և հիշատակվածը, ապագայում ուսումնասիրվելու է և կապրի ու կհիշվի այդ ամենը, նույնիսկ դարեր անց: - Աշխատանքը դարձնում ենք ձայնագրություն կամ տեսանյութ։
- Պատրաստ ենք լինում` ստեղծագործությունը բանավոր ներկայացնելուն, վերլուծելուն։