- Mg — Մագնեցիում
- Mg-12, միջուկի լիցք՝ +12
- Ar(Mg)=24
- mo=24*1,66*10-24գ=3,984*10-23գ
- 3 պարբերություն, 2 խումբ, գլխավոր ենթախումբ
- 12p, 12n, 12e
- 3 շերտ՝ 2, 8, 2
- Մետաղ է
- Օքսիդացման աստիճանը՝ ՕԱ 0; +2
- Իզոտոպներ՝ կան 19-40 իզոտոպմեր, բայց դրանցից կայուն են միայն 24Mg, 25Mg, 26Mg
- հավաքել տեղեկություններ այդ տարրի մասին՝ տարածվածությունը,հատկությունները,որ նյութերի բաղադրության մեջ է մտնում այդ տարրը,այդ նյութերի կիրառումը:
Մագնեզիումը ընդերքում ամենատարածվածն է, մեծ քանակներով գտնվում է ծովի ջրերում։ Մագնեզիումի ստացման աղբյուրներն են՝ ծովի ջուրը, դառը աղը: Մտնում է կառնալիտի (MgCl²), բիշոֆիտի (MgCl2), կիզերիտի (MgSO4), կաինիտի (MgSO4), մագնեզիտի (MgCO3), դոլոմիտի (MgCO3), բրուսիտի (Mg(OH)2) բաղադրության մեջ: Երկրակեղևում կազմում է մոտ 2%։

Մագնեզիումը արծաթավուն սպիտակ մետաղ է, վեցանիստ բյուրեղացանցով: Հալման ջերմաստիճանը 650 °C է, իսկ եռման՝ 1090 °C: Մագնեզիումը կարելի է երկար պահել օդում։ Փոխազդում է օդի հետ և ազոտի հետ: Մագնեզիումը տաքացման պայմաններում և ճնշման տակ միանում է ջրածնի հետ՝ առաջացնելով հիդրիդներ։ Մագնեզիումը բուռն փոխազդում է թթուների հետ՝ առաջացնելով ջրածին:
Զգալի քանակներով մագնեզիում օգտագործվում է այլ մետաղների արտադրության համար։ Մագնեզիումի համաձուլվածքները ամենաթեթև կառուցանյութեր են, որոնց գլխավոր սպառողները ինքնաթիռա- և ավտոմեքենաշինությունն են։ Մագնեզիումի հիդրօքսիդը արդյունաբերությունում ստանում են օքսիդի և ջրի միացման ռեակցիայով։ Օգտագործում են կոսմետիկական և ատամի մածուկների արտադրության մեջ, ռենտգենյան ախտորոշման միջոց, ներկերի և գունանյութերի արտադրության մեջ, առնետների ոչնչացման միջոց։ Բժշկության մեջ, որպես դեղամիջոց, օգտագործում են մագնեզիումի սուլֆատը, օքսիդը և կարբոնատը։ Այդ մետաղն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար։
Գրել նյութերի ֆիզիկական հատկությունները
Նյութի անվան. | Ագրեգ.վիճակը | գույնը | հոտը | համը | Խտու-թյունը գ/մլ | Լուծ.ջրում | tհալմ.tեռմ. | Ջերմա-Էլեկտրա-հաղորդակց. | Պլաստ. |
Մագնեզիում | պինդ | արծաթե սպիտակ | — | անհամ | չլուծվող | tհալմ-650 °C tեռմ-1090 °C |