Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. էջ13-ից մինչև էջ20
1.Որ շարժումն են անվանում ազատ անկում
Մարմինների անկումը վակուումում, միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:
2.Գրել և բացատրել ազատ անկման բանաձևը
v=gt
S=gt²/2
3.Ձևակերպել Գալիլեյի օրենքը
Բոլոր մարմինները Երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:
4.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Կորագիծ շարժումը, որի դեպքում մարմնի հետագիծը շրջանագիծ է, կոչվում է շրջանագծային շարժում:
5.Ինչ ուղղություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում:բերել օրինակներ
Շրջանագծի յուրաքանչյուր կետում մարմնի շարժման ակնթարթային արագության ուղղությունը համընկնում է այդ կետով շրջանագծին տարված շոշափողին: Օրինակ՝ սղոցով մետաղ կտրելիս արձակվող կայծերի հետագծերը պոկվելու կետում շոշափողի ուղղությամբ են:
6.Ինչ է պտտման պարբերությունը:
Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ:
7.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որըհավասար է միավոր ժամանակամիջոցներում մարմնի կատարած պտույտների թվին:
Պտտման հաճախության միավոր՝ n
6.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:
Համեմատելով T=t/N և n=N/t բանաձևերը՝ կարելի է տեսնել, որ պտտման պարբերությունը և պտտման հաճախությունը փոխադարձաբար հակադարձ մեծություններ են.
n=1/T, T=1/n
8.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը, եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախությունը:
v=2пR/T