Կենսաբանություն Ինքնաստուգում 24.12.2021

1. Ներկայացնել հենաշարժիչ համակարգի կառուցվածքը:

Մեր մարմնի հենարանը ողնաշարն է: Հիմնական մասը ողն է: Մարդկանց մոտ դրանք 32-34 են: Ողնաշարը բաժանվում է մասերի, որոնք ունեն ողերի որոշակի քանակ:Մկանա-կապանային համակարգով ողերին են միացվում անրակները, թիակները, բազկոսկրերը, նախադաստակի և դաստակի ոսկորները և մատների ֆալանգները: Ողնաշարի ձևը հիշացնում է լատինական “S” տառը, քանի որ ունի բնական, ֆիզիոլոգիական թեքություններ: Գոյություն ունեն կեցվածքի տարբեր տեսակներ՝ նորմալ կեցվածք, որի ժամանակ կրծքավանդակի մակերևույթը դուրս է ցցվում որովայնի մակերեսից, բավարար կեցվածք կամ կլորացված մեջք, երբ կրծքավանդակը ավելի տափակ է, իսկ որովայնը զգալիորեն ցցված է կրծքավանդակի վրա և վատ, ծուռ կեցվածքը կամ կլոր մեջք, ինչի դեպքում գլուխը առաջ է եկած, կուրծքը ներս է ընկած, կեցվածքը ծուռ է:

2. Մկանների կառուցվածքը և գործողությունները:

Մկանները՝ կպնելով ոսկրերին, բերում են նրանց շարժման:  Մասնակցում են մարմնի խոռոչների առաջացմանը: Ներառված են որոշ ներքին օրգանների բաղադրության մեջ: Մկանների միջոցով, մարմինը պահում է հավասարակշռություն, շարժվում է տարածության մեջ, իրականացվում են շմչառական,  ծամիչ, կլման շարժումները: Մկանային խրձերի, կամ հեռակա ջլի օգնությամբ, որը կոչում են գլխիկ, մկանը սկիզբ է առնում ոսկրերի վրա: Հեռակա ոսկրի ծայրով կամ դրա հեռակա ջլով, որը նաև անվանում են «պոչ»,  մկանը կպնում է ուրիշ ոսկրին: Որոշ մկաններ ունեն միջանկյալ ջլեր, գտնվող երկու փորիկների մեջտեղում: Որոշ մկանների մոտ մկանային խրձերը ունեն շրջանաձև ուղղություն, որոնք ձևավորում են շրջանաձև մկանը: Այդպիսի մկանները սովորաբար շրջապատում են մարմնի բնական անցքերը, օրինակ՝ բերանը, և կատարում են սեղմելու ֆունկցիան: Ձևավորելով մկանների համար պատյան, ֆասցիան սահմանափակում է դրանք իրարից: Պաթոլոգիայի դեպքում սահմանափակում են թարախի տարածումը, արյան տարածումը արյունահոսության ժամանակ:

3. Գրել արյան բաղադրությունը:

Արյունը հյուսվածքային հեղուկի և ավշի հետ միասին կազմում է օրգանիզմի ներքին հեղուկ միջավայրը։ Արյունն ունի կենսական նշանակություն և կատարում է կարևորագույն գործառույթներ։ Արյունը կազմված է պլազմայից և արյան բջիջներից։ Արյան բջիջները գոյանում են արյունից դուրս՝ արյունաստեղծ օրգաններում, իսկ ծերացածները և անկենսունակները քայքայվում են արյունը քայքայող օրգաններում (փայծաղ, լյարդ և այլն)։ Ողնաշարավորների արյունը վառ կարմիր է, երբ հեմոգլոբինը հարուստ է թթվածնով, և մուգ կարմիր, երբ թթվածնով հարուստ չէ։ 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s