Մկաների կառուցվածքը | Կենսաբանություն 28.12.2021

Մկանները՝ կպնելով ոսկրերին, բերում են նրանց շարժման:  Մասնակցում են մարմնի խոռոչների առաջացմանը: Ներառված են որոշ ներքին օրգանների բաղադրության մեջ: Մկանների միջոցով, մարմինը պահում է հավասարակշռություն, շարժվում է տարածության մեջ, իրականացվում են շմչառական,  ծամիչ, կլման շարժումները: Գոյություն ունեն մկանային հյուսվածքների երեք տեսակ՝ հարթ, կմախքային, սրտային: Ամեն կմախքային մկանը կառուցված է  միջաձիգ֊զոլավոր մկանաթելերի խուրձերից՝ սահմանափակված շարակցական հյուսվածքներով: Մկանային խրձերը առաջացնում են օրգանի մկանոտ մասը՝ փորիկը, որը անցնում է դեպի ջիլը: Մկանային խրձերի, կամ հեռակա ջլի օգնությամբ, որը կոչում են գլխիկ, մկանը սկիզբ է առնում ոսկրերի վրա: Հեռակա ոսկրի ծայրով կամ դրա հեռակա ջլով, որը նաև անվանում են «պոչ»,  մկանը կպնում է ուրիշ ոսկրին: Համարվում է, որ մկանի սկիզբը
գտնվում է ավելի մոտիկ, քան ամրացումը, որը գտնվում է ավելի հեռու: Որոշ մկաններ ունեն միջանկյալ ջլեր, գտնվող երկու փորիկների մեջտեղում, օրինակ՝ երկփոր մկանը: Որոշ մկանների մոտ, օրինակ՝ որովայնի հարթ մկանի մոտ, մկանախրձերի ընթացքը ընթհատվում է մի քանի կարճ միջանկյալ ջլերով, ձևավորելով ջլային զրահներ:
Մկանների ձևերը բազմաթիվ են: Իլիկաձև մկանները գտվում են վերջույթների վրա: Կպնում են ոսկրերին՝ որոնք կատարում են լծակի դեր: Լայն մկանները մասնակցում են իրանի պատերի առաջացմանը: Իլիկաձև մկանի օրինակ է՝ ուսի երկգլխանի մկանը: Լայն մկանների օրինակ է՝ որովայնի թեք մկանները: Մկանային խրձերը՝ պառկած ջլի  մի կողմում, կոչում են մեկփետրավոր: Եթե մկանային խրձերը տեղակայված են ջլի երկու կողմից, մկանը կոչվում է երկփետրավոր: Երբեմն մկանային խրձերը բարդ փաթաթվում են և ջլին են կպնում մի քանի կողմից: Այս դեպքում ձևավորվում է բազմափետրավոր մկանը: Որոշ մկաններ ունենում են երկու֊երեք կամ չորս գլխիկ: Երկու կամ մի քանի ջիլ: Որոշ մկանների մոտ մկանային խրձերը ունեն շրջանաձև ուղղություն, որոնք ձևավորում են շրջանաձև մկանը: Այդպիսի մկանները սովորաբար շրջապատում են մարմնի բնական անցքերը, օրինակ՝ բերանը, և կատարում են սեղմելու ֆունկցիան: Մկանների կծկման դեպքում, դրա մի ծայրը միշտ մնալու է անշարժ: Այդ մասը կոչում են ֆիքսված կետ, իսկ շարժվող կետը գտնվում է ուրիշ ոսկրի վրա, որին մկանը կպած է և որը մկանի կծկման ժամանակ շարժման է գալիս:
Մկանների անունները ունեն տարբեր ծագում: Որոշ մկանները իրենց անվանումներըստացել են համապատասխան ձևին: Օրինակ՝ ռոմբաձև մկանը: Ուրիշ մկանների անվանումները նշում են դրանց չափերը, մկանային խրձերի ուղղությունը, սկզբի և ամրացման տեղը և ֆունկցիան, որը իրենք կատարում են: Մկանները՝ կծկվելով, կատարում են իրենց ֆունկցիան, անատոմիական կազմավորումների մասնակցությամբ, որոնք պետք է դիտարկել, ինչպես մկանների օժանդակ սարքեր: Ֆասցիան իրենից ներկայացնում է մկանների շարակցական հյուսվածքի ծածկույթ: Ձևավորելով մկանների համար պատյան, ֆասցիան սահմանափակում է դրանք իրարից: Պաթոլոգիայի դեպքում սահմանափակում են թարախի տարածումը, արյան տարածումը արյունահոսության ժամանակ: Մկանի, շարակցական հյուսվածքի և ֆասցիայի մակերևույթի միջև գտնվում է փխրուն ճարպային հյուսվածքի բարակ շերտ: Որոշ տեղերում կան մասեր՝ ֆասցիայի հաստացումները: Ամրանալով ոսկրային ելուստներին, ֆասցիաները ձևավորում են մանրաթելային կամուրջ՝ ջլերի հենարան: Հենարանները խանգարում են ջլերի տեղաշարժմանը դեպի կողմերը, տալիս են ճիշտ ուղղություն՝ մկանների կծկման դեպքում: Այն մասերում, որտեղ ջլերը կամ մկանները կից են ոսկրային ելուստներին, կան սինովիալ ծոցեր, որոնք վերացնում են շփումը: Սինովիալ ծոցը ունի հարթեցված շարակցական  հյուսվածքի քսակի ձև, որի մեջ պարունակվում է սինովիալ հեղուկի փոքր քանակ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s