- Ինչ եմ ընթերցել այս օրերին
- Կպատմես, թե ինչ ես կարդացել այս օրերին, ինչպես ես կատարել ստեղծագործության ընտրությունը:
- Առաջարկում եմ պատմել, թե ինչն է տպավորել ամենաշատը ստեղծագործության մեջ, ինչպիսին էին կերպարները, ինչ համեմատություններ ես գտել;
- Կներկայանես, թե որ մտքերը դարձան քեզ համար ամենասիրելին:
- Գրառումդ կզարդարես թեմատիկ նկարներով:
Արձակուրդի օրերին ես կարդացել եմ Արթուր Կոնան Դոյլի “Շերլոք Հոլմսի արկածները” գրքից “Պուտավոր Ժապավենը” ստեղծագործությունը: Ընկերուհիս էր կարդում Շերլոք Հոլմսի մասին և ես հետաքրքրվեցի, նաև մայրիկս խորհուրդ տվեց, որ կարդամ հենց այս պատմվածքը:

Տպավորվել է այն, որ մահվան պատճառը օձն էր, ինչը հաստատ չէի սպասում:
Շերլոքը, ինչպես միշտ, շատ խելացի էր: Ուոթսոնը հավատարիմ ընկեր էր, որ գնացել էր իր ընկերոջ հետ շատ մեծ վտանգի, ինչը կարող էր չանել: Բժիշկը՝ պատմության գլխավոր պատճառը, իր ցեղակիցների նման շատ չար էր և ագահ: Նա ուզում էր սպանել իր խորթ դստրերին, որպեսզի տիրանար նրանց՝ ամուսնության համար պարգևվող փողին: Դուստրը համեստ էր և խորթ հոր մասին շատ բաներ կարող էր չպատմել, բայց նա պատրաստակամ էր:
Երբ օձը բժշկին սպանել էր և Շերլոքը մտել էր այդ սենյակ, նա ասաց. “Փոս փորողը ինքն է փոսը ընկնում”:
