Ո՞ր նյութերն են համարվում մաքուր:
Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):
Ո՞վ է ստեղծել պարբերական աղյուսակը և ո՞րն է վերջին տարրը։
Պարբերական աղյուսակը ստեղծել է Դմիտրի Մենդելեեվը, բայց նրանից առաջ շատ այլ քիմիկոսներ ուզումնասիրում էին տարրերը և դրանց հատկությունները:
Պարբերական աղյուսակում վերջին տարրը՝ 118-րդը Օգանեսոնն է (Og), որը անվանված է Յուրի Հովհաննիսյանի անունով:
Ինչո՞ւ է համրավում ջուրը լուծող լուծույթ։
Բևեռայնության ու ջրածնական կապեր առաջացնելու հատկության շնորհիվ ջուրը համարվում է իդեալական լուծիչ, ինչը նշանակում է, որ այն կարողանում է տարբեր տեսակի մոլեկուլներ լուծել իր մեջ։
Ինչո՞վ է պայմանավորված երկքնի կապույտ լինելը։
Այս գույնը պայմանավորված է Արևի լույսից եկող սպիտակ լույսի փոխազդեցությամբ ՝ օդում հայտնաբերված մոլեկուլների հետ: Երբ արևի սպիտակ լույսը «անցնում է» մթնոլորտի միջով, այն ցրվում է իր բոլոր գույներով ՝ կարճ ալիք (կապույտ և մանուշակագույն) և երկար ալիք (կարմիր և դեղին):
Ինչո՞ւ է անձրևից հետո առաջանում ծիածան:
Ծիածանն առաջանում է այն ժամանակ, երբ անձրևից հետո օդում դեռևս մնացած և ճախրող ջրի մանր կաթիլները լուսավորում է արևը։ Ծիածանը երևում է այնքան ժամանակ, քանի դեռ Արևի ջերմությունից օդը բավարար չափով չի տաքացել և անձրևի փոշին չի գոլորշացել։ Ծիածանի առաջացումը բացատրվում է անձրևի կաթիլներում արեգակի ճառագայթների շեղման, անդրադարձման երևույթներով։ Որքան կաթիլները խոշոր են, այնքան մաքուր և հագեցած են ծիածանի գույները։