Մի մաթեմատիկոսի պատմություն

Ալան Թյուրինգը ծնվել էր հունիսի 23, 1912թ-ին։ Նա եղել էր անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան,
գաղտնավերլուծող, ինֆորմատիկայի մասնագետ, Բրիտանական կայսրության շքանշանակիր, Թագավորական միության անդամ։ Թյուրինգը մահացավ 1954 թվականին` իր 42–ամյակից երկու շաբաթ առաջ, թունավորումից։ Նրա մայրը և որոշ այլ մտերիմներ կարծում էին, որ
դա դժբախտ պատահար էր։

Ալան Թյուրինգը ձևակերպել էր «ալգորիթմ» և «հաշվարկ»
հասկացությունները` հիմնվելով «Թյուրինգի
մեքենայի» գաղափարի վրա, ինչը կարելի է
համարել ժամանակակից համակարգիչների
մոդել։ Ինֆորմատիկայի ամենախոշոր մրցանակն անվանվել է ի պատիվ Ալան Թյուրինգի` Թյուրինգի մրցանակ։

Երկրորդ համաշխարհային պատերազմին նա աշխատում էր Բլեթչլի Պարկում գտնվող Կոդի և ծածկագրի պետական դպրոցում։
Որոշ ժամանակ ղեկավարում էր գերմանական նավատորմի
հաղորդագրության գաղտնազերծմամբ զբաղվող «Հաթ 8»
բաժինը. այդ ընթացքում հայտնաբերել է գերմանական գաղտնագրերը։
Պատերազմից հետո նա աշխատել է Միացյալ Թագավորության Ֆիզիկայի ազգային լաբորատորիայում, որտեղ ստեղծել է
պահպանվող ծրագրով համակարգչի առաջին նախագծերից մեկը։
1948 թվականին միացել է Նյումանի Մանչեսթերի համալսարանի
համակարգչային լաբորատորիային, որտեղ մասնակցել է
Մանչեսթերյան համակարգիչների ստեղծմանը և հետաքրքրվել
մաթեմատիկական կենսաբանությամբ։
Գրել է հոդված մորֆոգենեզի քիմիական հիմունքների վերաբերյալ և կանխատեսել տատանողական քիմիական ռեակցիաներ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s