Սովորել Է. Ղազարյանի դասագրքից է43-ից մինչև էջ60-ը
Քննարկվող հարցեր.
1.Ո՞ր մեծությունն է կոչվում էներգիա
Էներգիան ֆիզիկական մեծություն է , որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը:
2.Օրինակներով ցույց տալ էներգիայի և աշխատանքի կապը
Տարբեր հաստոցները, մեքենաները, կենցաղային սարքերն աշխատեցնում են էլեկտրաշարճիչները, որոնք էլեկտրաէներգիա են ծախսում:
3.Ի՞նչ միավորներով է չափվում էներգիան միավորների ՄՀ-ում:
Միավորների ՄՀ-ում էներգիան չափվում է ջոուլով
4.Մեխանիկական էներգիայի տեսակները
Կինետիկ էներգիա և պոտենցիալ էներգի:
5.Ո՞ր էներգիան են անվանում կինետիկ
Մարմնի շարժմամբ պայմանավորված էներգիան կոչվում է կինետիկ էներգիա:
6.Ի՞նչ մեծություններից է կախված մարմնի կինետիկ էներգիան ,որ բանաձևով է որոշվում այն
Կինետիկ էներգիան կախված է զանգվածից և արագությունից:
Eկ = mv2/2
7.Երբ է մարմնի կինետիկ էներգիան զրո
Երբ արագությունը զրո է, կինետիկ էներգիան հավասար է զրո:
8.Որ էներգիան են անվանում պոտենցիալ,
Մարմնի պոտենցիալ էներգիան պայմանավորված է այլ մարմինների հետ նրա փոխազդեցությամբ կամ նույն մարմնի առանձին մասերի փոխազդեցությամբ:
9. Բերել պոտենցիալ էներգիայով օժտված մարմինների օրինակներ
Օրինակ՝ ճկված քանոն, ամբարտակի հետևում կուտակված ջուր, գլանում սեղմված օդ և այլն:
10.Ինչ բանաձևով է որոշվում Երկրի մակերևույթից որոշակի բարձրությամբ մարմնի պոտենցիալ էներգիան
Eպ = mgh
11.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:
12.Ձևակերպիր լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը
Չնայած շարժման ընթացքում մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիաները փոփոխվում են, սակայն դրանց գումարը՝ մարմնի լրիվ մեխանիկական էներգիան, մնում է հաստատուն: