Է. Ղազարյանի դասագրքից էջ61-ից մինչև էջ 76
1.Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ
Օրինակ՝ սրտի բաբախումը, ձայնալարերի թրթռումը, թիթեռի թևերի թափահարումը, ավտոմեքենայի շարժիչի գլանում մխոցի շարժումը, կարի մեքենայի ասեղի վեր ու վար շարժումը ծառերի ճյուղերի օրորվելը և այլն:
2.Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին
Տատանումները շարժումներ են, որոնք կատարվում են հերթականորեն, հակադիր ուղղություններով:
3.Որ տատանումներն են անվանում պարբերական
Եթե շարժումները որոշակի հավասար ժամանակներից հետո նույնությամբ կրկնվում են, ապա այդ տատանումն անվանում են պարբերական։
4.Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն
Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որից հետո տատանումները կրկնվում են, կոչվում է տատանումների պարբերություն:
5.ինչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը
Տատանումների պարբերությունն արտահատվում է ժամանակի միավորներով՝ վայկյանով (վ), րոպեով (ր) և այլն:
6.ինչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;
Տատանվող մարմնի առավելագույն շեղումը հավասարակշռության դիրքից կոչվում է տատանումների լայնույթ։
Տատանումների լայնույթն արտահայտվում է երկարության միավորներով՝ մետրով (մ), սանտիպմետրով (սմ) և այլն։
7.ինչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում
Տատանումների հաճախություն է կոչվում 1վ-ում տատանումների թիվը։
Հաճախությունն արտահայտվում է հերցով (Հց):
8.Որ հաճախությունն է կոչվում 1Հց;
Եթե տատանումների հաճախությունը 1 Հց է, նշանակում է՝ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է մեկ տատանում՝ 1 Հց=1վ-1։
9.Որո՞նք են տատանումների մարման պատճառները
Օդի դիմադրությունը, կախման կետում շփման առկայությունը:
10.Ինչու՞ են ճոճանակը համարում տատանողական համակարգ
“Ճոճանակ” ասելով պետք է հասկանալ թելը, գնդիկը, Երկիրը, ինչն էլ տատանողական համակարգն է:
11.Ո՞ր տատանումներն են անվանում ազատ:
Ազատ տատանումները տեղի են ունենում «ինքնաբերաբար», առանց արտաքին, պարբերաբար փոփոխվող ուժերի ազդեցության:
12.Ո՞ր տատանումներն են անվանում հարկադրական
Այն տատանումները, որոնք կատարվում են արտաքին պարբերաբար փոփոխվող ուժի առկայությամբ, անվանում են հարկադրական տատանումներ:
13.Ի՞նչ է զսպանակավոր ճոճանակը
Դա զսպանակ է, որի մի ծայրն ամրացված է անշարժ, իսկ մյուս՝ ազատ ծայրից կախված է բեռ։ Եթե հավասարակշռության վիճակից բեռը շեղենք, օրինակ, դեպի ներքև, ապա զսպանակը կձգվի, իսկ երբ բաց թողենք, կսկսի տատանվել:
14. Ի՞նչ է մաթեմատիկական ճոճանակը
Եթե թելը շատ թեթև է գնդիկից և, բացի այդ, նրա երկարությունը շատ մեծ է գնդիկի տրամագծից, ապա այդպիսի համակարգն անվանում են մաթեմատիկական ճոճանակ։
15.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում ճոճանակի սեփական տատանումների ժամանակ
Ճոճանակի տատանումների ժամանակ էներգիան փոխակերպվում է պոտենցիալից կինետիկ:
16.Որքան է սեփական տատանումներ կատարող ճոճոնակի լրիվ մեխանիկական էներգիան:
Այն հավասար է պոտենցիալ և կինետիկ էներգիաների գումարին, այսինքն՝
Eպ = mgh
Eկ = mv2/2
E = Eպ + Eկ = mgh + mv2/2
17.Ի՞նչ է ռեզոնանսը:
Հարկադրական տատանումների լայնույթի շեշտակի աճը, երբ հարկադրող ուժի տատանումների հաճախությունը համընկնում է տատանողական համակարգի սեփական հաճախությանը, կոչվում է ռեզոնանս: