Շարժվող ջրի և քամու էներգիայի օգտագործումը

Ինչպես յուրաքանչյուր մարմին, ջուրը նույնպես կարող է օժտված լինել որոշակի կինետիկ և պոտենցիալ էներգիաներով: Դրա համար այն պետք է հոսի և թափվի որոշակի բարձրությունից: Հոսող ջրի էներգիան մարդն օգտագործել է դեռևս հազարամյակներ առաջ: Ջրի էներգիան առավել արդյունավետ օգտագործելու նպատակով գետի հունը փակել են ամբարտակներով և բարձրացրել ջրի մակարդակը:
Մեծ բարձրությունից թափվելիս ջրի պոտենցիալ էներգիան փոխարկվում է կինետիկ էներգիայի, որի շնորհիվ ջուրն աշխանտանք է կատարում:

Ջրի էներգիայով աշխատող պարզագույն սարքը ջրանիվն է, որն օգտագործել են վաղնջական ժամանակներից: Ջրի ազդեցությամբ պտտվող ջրանիվն աշխատեցրել է ջրաղացը:

Ջրի էներգիան առավելապես օգտագործում են էլեկտրաէներգիա ստանալու համար: Մեծ բարձրությունից տափվող ջուրը հիդրոէլեկտրակայանում (ՀԷԿ) պտտում է տուրբինը, որին կցված կեկտրական գեներատորում արտադրվում է էլեկտրաէներգիա:
Հիդրոէլեկտրակայանի հզորությունը կախված է միավոր ժամանակում ծախսվող ջրի քանակից և ջրի անկման բարձրությունից: Նշանակում է, որ անգամ սակավաջուր գետերն ամբարտակելով՝ կարելի է արտադրել մեծ քանակությամբ էներգիա, եթե ջրի անկման բարձրությունը բավականաչափ մեծ լինի: Երկրագնդի գետերի հոսող ջուրն օժտված է ահռելի էներգիայով, որը կարելի է օգտագործել էներգիայի բնական
աղբյուրների՝ գազի, նավթի, քարածխի փոխարեն: Այդ էներգիան էկոլոգիապես ավելի մաքուր է, օգտագործելիս չի աղտոտում շրջակա միջավայրը:

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի մոտ 20%-ն արտադրվում է հիդրոէլեկտրակայաններում: Ջրային էներգիայի պաշարների լրիվ օգտագործման դեպքում այն կբավարարի մեր երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտավորապես 40%-ը:

Չնայած հիդրոէլեկտրակայանները շրջակա միջավայրը չեն աղտոտում թունավոր նյութերով, այնուամենայնիվ որոշ դեպքերում դրանք անցանկալի ազդեցություններ են ունենում բնական միջավայրի վրա: Օրինակ՝ կառուցված ամբարտակներն ու ջրամբարները ծածկում են մեծ մակերեսով բերրի հողեր և անտառներ, խոչընդոտում ձվադրման համար դեպի գետի ակունք ձկների վտառների տեղաշարժը և այլն:

Որոշ երկրներում արդեն սկսել են օգտագործել ջրի էներգիայի ևս մեկ աղբյուր, որը պայմանավորված է ծովերի և օվկիանոսների մակընթացություններով ու տեղատվություններով: Մակընթացային էլեկտրակայաններում այդ էներգիան փոխարկվում է էլեկտրաէներգիայի։ Ճիշտ է, այն դեռևս քիչ է օգտագործվում, սակայն ունի որոշակի հեռանկարներ:

Հսկայական էներգիայով են օժտված նաև մթնոլորտում շարժվող օդի զանգվածները՝ քամիները, սակայն առայժմ դրանք քիչ են օգտագործվում: Մարդկությունը քամու էներգիան սովորել է օգտագործել իր զարգացման վաղ շրջանից:

Դեռևս 3000 տարի առաջ առագաստանավերով նավարկել են՝ օգտագործելով քամու էներգիան: Քամու էներգիայով են գործում նաև հողմաղացները:

Այժմ մի շարք երկրներում կառուցում են հողմային էլեկտրակայաններ, որոնք բաղկացած են բարձր աշտարակից, հողմատուրբինից և էլեկտրական գեներատորից: Քամին, պտտելով հողմատուրբինի թիերը, աշխատեցնում է գեներատորը, որն արտադրում է էլեկտրաէներգիա: Քամու էներգիան լայնորեն օգտագործում են այն երկրներում, որտեղ դրանք հաճախակի են, և ունեն նավթի, գազի, քարածխի լուրջ կարիք: Քամու էներգիայի օգտագործման ոլորտում առաջատարներ են Գերմանիան, Դանիան, Իսպանիան. ԱՄՆ-ը: Հայաստանի Հանրապետությունում ևս կան քամու էներգիայի օգտագործման լուրջ հնարավորություններ, և մեծ ուշադրություն է դարձվում մեր երկրում հողմաէներգետիկայի զարգացմանը:

Հողմաէլեկտրակայաններն ունեն մի շարք առավելություններ՝ չեն աղտոտում շրջակա միջավայրը, տեխնիկական առումով բարդ չեն և համեմատաբար էժան են: Սակայն
ունեն մի շարք թերություններ: Քամին շատ անկայուն է՝ իր անսպասելի պոռթկումներով և թուլացումներով, հաճախ փոխում է ուղղությունը, որն էլ դժվարացնում է նրա օգտագործումը:

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s