Աշխատանքի նպատակ՝ պարզել թելավոր ճոճանակի տատանումների պարբերության և հաճախության կախումները թելի երկարությունից:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ անցքով կամ կեռիկով գնդիկ, թել, մկրատ, չափաժապավեն, ժամացույց, ամրակալան՝ կցորդիչով և թաթով:
Փորձի ընթացքը՝ սեղանին դրեցի ամրակալանը, ծայրից ամրացրեցի կցորդիչը և թաթը, չափաժապավենը չափեցի 100սմ երկարությամբ թել և կտրեցի: Թելից կապեցի կեռիկով գնդիկը և այն ամրացրեցի թաթին, այնպես, որ սեղանից փոքր-ինչ բարձր լինի: Թելի երկարությունը նշանակեցի l — ով: Գնդիկը շեղեցի հավասարակշռության դիրքից 8-10սմ և բաց թողեցի: Չափեցի N = 40 լրիվ տատանումների ժամանակը: Հաշվեցի տատանումների պարբերությունը T = t/N բանաձևով և հաճախությունը` V = N/t: Փորձը կրկնեցի՝ թելը կարճացնելով 4 անգամ, տատանումների լայնույթը դարձրեցի 2-3սմ:
Փորձ 1
l = 100սմ…….|…..T = t/N = 79,17վ/40 = 1,9
N = 40………..|…..V = N/t = 40/79,17վ = 0,5 Հց
t = 79,17 վ
_________
T = ?
V = ?
Փորձ 2
l = 25սմ…….|…..T = t/N = 42,83վ/40 = 1,07
N = 40………|…..V = N/t = 40/42,83վ = 0,9 Հց
t = 42,83վ
__________
T = ?
V = ?
Եզրակացություն՝ թելը կարճացնելուց պարբերությունը փոքրանում է, իսկ հաճախությունը՝ մեծանում: