Մարսողական համակարգ

Մարսողության համակարգ , կառուցվածքը :Մարսողությունը բերանի խոռոչում:Մարսողական գեղձեր, դրանց կառուցվածքը և ֆունկցիան:

Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը, Մարսողության նշանակությունըմարսողական համակարգի կառուցվածքը:

Աղբյուր

Մարսողական համակարգը տրոհում-ճեղքում է սնունդը, որի շնորհիվ ստացվում են դեպի արյան հուն ներծծվելու համար պատրաստի սննդանյութեր:

Մարսողական համակարգը սկսվում է բերանից, որից հետո գալիս է ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ ու հաստ աղիները։ Մարսողական համակարգն ավարտվում է հետանցքով: Այս օրգաններից յուրաքանչյուրն ունի իր հատուկ գործառույթը և կազմում է ընհանուր երկար և ոլորուն խողովակի մի մասը, որը կոչվում է «մարսողական ուղի» կամ «մարսողական տրակտ»:

Բերան

Երբ սնունդ են ընդունում, ատամները ծամում են այն և մանրացնում փոքր կտրոների։ Այտերում և լեզվի ետևում առկա գեղձերն արտադրում են թուք, որը փափկեցնում է սննդի կտորները և հեշտացնում ծամելը և կուլ տալը։

Կերակրափող

Կերակրափողը մկանային խողովակ է, որը կլման ակտից հետո ծամված, մանրացված և թքով պատված սննդագունդը բերանից տեղափոխում է դեպի ստամոքս։ Կերակրափողի ստամոքսային ծայրին կա մկանային օղ, որը թուլանալով բացում է ստամոքսամուտքը, իսկ սննդագնդի ստամոքս մտնելուց հետո կրկին կծկվում է՝ թույլ չտալով, որպեսզի ստամոքսի թթվային պարունակությունը ետ բարձրանա դեպի կերակրափող։

մարսողական համակարգ

Ստամոքս

Ստամոքսի պատն արտադրում է ստամոքսահյութ, որը կազմված է աղաթթվից և ֆերմենտներից։ Դրանց շնորհիվ մարսվում են սպիտակուցները և արդյունքում ստացվում է սննդախյուս՝ խիտ ապուրանման հեղուկ։

Բարակ աղիներ

Լեղապարկում կուտակված լեղին և ենթաստամոքսային գեղձում արտադրվող մարսողական հյութերը դատարկվում են բարակ աղիների վերին հատվածում։ Այս նյութերն օգնում են, որպեսզի սպիտակուցները ճեղքվեն մինչև ամինաթթուների, իսկ ճարպերը՝ մինչև ճարպաթթուների։ Այս մանրագույն մասնիկները շաքարի, վիտամինների և միներալների հետ միասին բարակ աղիների լորձաթաղանթով ներծծվում են դեպի արյան հուն։

Հաստ աղիներ և հետանցք

Հաստ աղիների լորձաթաղանթով ընթանում է ջրի, միներալային աղերի և վիտամինների ներծծումը։ Չմարսված բջջանքը խառնվում է լորձի և բակտերիաների հետ և մասամբ քայքայվում է՝ սնուցելով լորձաթաղանթի բջիջները: Անցնելով հաստ աղիներով՝ սննդախույսից ձևավորվում է կղանքը, որը պահեստավորվում է ուղիղ աղիքում, որտեղից էլ հեռացվում է հետանցքով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s