Մեխանիկական ալիքներ:Ալիքի երկարություն:Ալիքի տարածման արագություն:Սեյսմիկ ալիքներ:Ձայնային ալիքներ:Ձայնի բնութագրեր:Արձագանք:Ենթաձայն անդրաձայն:

Դասարանում քննարկվող հարցեր.

1.Որ ալիքներն են կոչվում պարբերական

Պարբերական ալիքներ են կոչվում՝ միջավայրի մասնիկների շարժումը, երբ այդ միջավայրով ալիք է տարածվում, կրկնվում է բազմիցս։

2.Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը

Օրինակ՝ դուռը կտրուկ բացելիս դռանը հարող օդի շերտը կսեղմվի: Քանի որ օդն օժտված է առաձգականությամբ, ապա սեղմված օդը կընդարձակվի և կսեղմի հարևան օդի շերտերը, որոնք կհասնեն, օրինակ՝ վարագույրին և այն կտատանվի: Այս պրոցեսը կոչվում է սեղմման դեֆորմացիայի ալիք:

3.Որ ալիքն են անվանում մենավոր:

Որևէ տեղամասով սեղմման դեֆորմացիայի ալիքն անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարում է: Այդպիսի ալիքը կոչվում է մենավոր ալիք:

4.Ինչպես կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը

Պարանի մի ծայրն ամրացնենք մի որևէ անշարժ առարկայի, իսկ մյուս ծայրից ուժեղ ձգենք: Այնուհետև ձեռքով պարանի այդ ծայրը կտրուկ մի կողմ տանենք և հետ բերենք։ Կտեսնենք, թե ինչպես են աստիճանաբար դեպի այդ նույն կողմ սկսում տեղաշարժվել նաև պարանի մնացած մասերը։

5.Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին

Երբ որոշակի միջավայրով տարածվում է դեֆորմացիայի ալիք, միջավայրի «հանդարտ» վիճակը «խանգարվում» է։

6.Բացատրել թե ինչպես է գոյանում առաձգական ալիքը

Դեֆորմացիայի տեղափոխում հնարավոր է, եթե միջավայրն առաձգական է։ Այդ պատճառով էլ առաձգական միջավայրում տարածվող ալիքները կոչվում են առաձգական ալիքներ։

7Որ ալիքներն են կոչվում լայնական:Բերել լայնական ալիքների օրինակներ

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է լայնական։
Օրինակ՝ պարանի երկայնքով <<վազող>> ալիքը:

8.Որ ալիքներն են կոչվում երկայնական :Բերել օրինակներ:

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է երկայնական։
Օրինակ՝ օդում կամ պողպատե ձողում տարածվող սեղմման դեֆորմացիայի ալիքները:

9.Ինչպիսի տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

Երբ միջավայրով առաձգական ալիք է տարածվում, մասնիկները կատարում են հարկադրական տատանումներ:

10.Որ երևույթներն են հաստատում,որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:

Յուրաքանչյուր մեխանիկական ալիք տարածվում է վերջավոր արագությամբ: Դա հաստատում է պարանի երկայնքով «վազող» մենավոր ալիքով օրինակը։

11.Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը

v = x2 — x1 / t2 — t1

12.Ինչ է պարբերական ալիքի երկարություն:

Ալիքի երկարություն է կոչվում մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունը։

13.Ինչպես է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:

Ալիքի տարածման արագությունը որոշվում է այն միջավայրի հատկություններով, որտեղ ալիքը տարածվում է: Ալիքի հաճախությունը սովորաբար հավասար է ալիքի աղբյուրի տատանումների հաճախությանը և ալիքի տատանման ընթացքում, անգամ մի միջավայրից մյուսն անցնելիս այն չի փոխվում: Հետևաբար՝ մի միջավայրից մյուսն անցնելից ալիքի արագության փոփոխման հետևանքով փոփոխվում է նաև ալիքի երկարությունը:

14.Ինչով է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը

Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժից, իսկ տատանումների հաճախությունը՝ այդ ալիքի երկարությունից:

15.Ինչ է երկրաշարժի ուժգնությունը:Ինչ է մագնիտուտը:Որն է դրանց տարբերությունը:

Երկրաշարժի ուժգնությունը, արտահյատված բալերով, տրված վայրում արդեն տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների գնահատման չափանիշն է։
Երկրաշարժի օջախում անջատված և սեյսմիկ ալիքներով տարածվող էներգիան բնութագրում են մի չափազուրիկ մեծությամբ, որը կոչվում է մագնիտուդ։

Երկրաշարժի ուժգնությունը, դա երկրաշարժի հետևանքների գնահատման չափանիշն է, իսկ մագնիտուդը դա մեծություն է, որով բնութագրվում է սեյսմիկ ալիքներով ատարծվող էներգիան։

16Ինչ է ձայնը;Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային

Ձայնը ֆիզիկական բարդ երևույթ է, որը ներառում է ձայնի աղբյուրի տատանումները և դրանց հետևանքով առաջացած միջավայրի սեղմման դեֆորմացիայի տարածումը։

Եթե մեխանիկական ալիքների աղբյուրը տատանվում է 16 Հց-ից մինչև 20 000 Հց հաճախականությամբ, ապա միջավայրում առաջացող ալիքն անվանում են ձայնային ալիք։

17Ինչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը:Ինչ է ձայնի հնչերանգը

Եթե ձայնի աղբյուրը կատարում է մեկ հաճախականությամբ բնութագրվող տատանումներ, ապա նրա արձակած ձայնը կոչվում է պարզ ձայն կամ երաժշտական տոն։

18ինչ է արձագանքը,անդրաձայնը,:Որ առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն

Մարդու ականջը անդրաձայնը չի ընկալում: Սակայն որոշ կենդանիներ այն կարող են արձակել և ընկալել: Այսպես օրինակ, դելֆինները դրա շնորհիվ կողմնորոշվում են պղտոր ջրում: Երբ անդրադարձած ձայնը, հասնելով մեր ականջին, ընկավում է որպես առանձին ձայն, այդ ձայնը կոչվում է անձագանք։
16 Հց հաճախության առաձգական ալիքը կոչվում է ենթաձայն։

 Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ76-ից մինչև էջ96

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s