Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ98-ից մինչև էջ114
1.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները
Ֆիզիկական մարմինները բաղկացած են մեկ կամ մի քանի նյութից:
2.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը
Նյութը կազմված է առանձին, շատ փոքր մասնիկներից, որոնց միջև ազատ տարածություններ կան:
3.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները
Նյութի մասնիկներն անվանում են ատոմներ:
4.Ո՞ր նյութն են անվանում տարր
Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր:
5.Ի՞նչ է մոլեկուլը
Ատոմները, միավորվելով, ստեղծում են կայուն բաղադրությամբ նոր մասնիկներ՝ բաղկացած երկու կամ ավելի ատոմից։ Այդ մասնիկներն անվանում են մոլեկուլներ։
6.ի՞նչ է դիֆուզիան
Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա։
7.Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում
Գազերում դիֆուզիան ընթանում է շատ ավելի արագ, քան հեղուկներում։ Պինդ մարմիններում այն ընթանում է ավելի դանդաղ, քան հեղուկներում։
8.Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:
Ջերմաստիճանը բարձրացնելիս դիֆուզիայի երևույթն ընդանում է ավելի արագ: