Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ115-ից մինչև էջ124
1.Մեխանիկական էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք։Բերեք օրինակներ
Մեխանիկական էներգիան լինում է երկու տեսակի՝ կինետիկ և պոտենցիալ:
Օրինակ՝ գնացքում նստած ուղևորը գնացքի նկատմամբ ունի զրո կինետիկ էներգիա, բայց նրա կինետիկ էներգիան Երկրի նկատմամբ զրո չէ, այսինքն այն պոտենցիալ էներգիա է։
2․Ձևակերպիր էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը
Դիմադրության և շփման ուժերի բացակայության պայմաններում մարմնի լրիվ մեխանիկական էներգիան պահպանվում է:
3․Ինչու՞ է գնդիկի հարվածից կապարե թիթեղի ջերմաստիճանը բարձրանում։
Գնդիկի և թիթեղի տաքացումը ցույց է տալիս, որ մեծացել է դրանց դրանց մոլեկուլների ջերմային շարժման միջին կինետիկ էներգիան:
4․Գնդի մեխանիկական էներգիան Ի՞նչ էներգիայի է փոխակերպվում սալին բախվելուց։
Գնի մեխանիկական էներգիան փոխակերպվեց գնդի և թիթեղի ներքին ներքին էներգիայի:
5․Ի՞նչ է մարմնի ներքին էներգիան։Ինչի՞ց է կախված այն։
Մարմնի մասնիկների ջերմային շարժման կինետիկէներգիաների և մասնիկների փոխազդեցության պոտենցիալ էներգիաների գումարն անվանում են մարմնի ներքին էներգիա:
6․Մարմի ներքին էներգիայի փոփոխման քանի՞եղանակ կա։Թվարկիր որոնք են դրանք։
Մարմնի ներքին էներգիայի փոփոխման երկու եղանակ կա: Առաջինը՝ մեխանիկական աշխատանք կատարելով, երկրորդը՝ ջերմահաղորդմամբ:
7․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը։
Ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը տարբերվում են նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսը կատարվում է՝ առանց աշխատանք կատարելու:
8․Ի՞նչ է ջերմաքանակը։
Ջերմաքանակը մարմնի ներքին էներգիայի փոփոխությունն է ջերմահաղորդման պրոցեսում:
9․Ի՞նչ միավորներով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում։
Ջերմաքանակը արտահայտվում է ջոուլով:
10․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գո՞լ, թե՞ եռման ջուր ստանալու համար։
Ավելի շատ ջերմաքանակ պահանջվում է եռման ջուր ստանալու համար: