Վիտամիններ

Վիտամին են անվանում այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության համար։

Վիտամինները ոչ մեծ քանակությամբ օրգանիզմ են թափանցում սննդի միջոցով և յուրացվում թթվային միացությունների միջոցով։

Այդ թթվային միացությունները, միանալով սպիտակուցներին, արտադրում են ֆերմենտներ (բիոկատալիզատորներ), որոնք խթանում են տարաբնույթ նյութերի սինթեզումն օրգանիզմում։ Վիտամիններն ակտիվորեն ներազդում են բոլոր օրգանների վրա, մասնակցում նյութափոխանակության և նյարդառեֆլեկտոր համակարգի կարգավորմանը։

Մեծ է նաև վիտամինների դերը տարբեր հիվանդությունների բուժման գործում։ Մեր օրերում հայտնի են մոտ 100 ֆերմենտներ, որոնց մոլեկուլների մեջ կան նաև վիտամիններ։

Վիտամինները հիմնականում տոքսիկ չեն, սակայն դրանցից մի քանիսը (օրինակ, վիտամիններ A-ն և D-ն), այնուամենայնիվ, դեղաչափերի չարաշահման պարագայում օրգանիզմում որոշակի խանգարումներ կարող են առաջացնել։ Այս խանգարումներն անվանում են հիպերվիտամինոզ։

Վիտամինների դասակարգումը

Ի սկզբանե շրջանառության մեջ է դրվել վիտամինների այբբենական դասակարգումը, և չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի արտացոլում  վիտամինների ո՛չ կենսաբանական, ո՛չ էլ ֆիզիկական հատկությունները` այն մինչ օրս ամենալայն կիրառություն ունեցող դասակարգումն է։

Մեր օրերում գիտնականները բացահայտել են մի քանի տասնյակի հասնող վիտամիններ, որոնց ուսումնասիրությունն առավել մատչելի դարձնելու նպատակով վիտամինները դասակարգում են ըստ իրենց ֆիզիկական հատկությունների. ա) ճարպալույծ վիտամիններ, բ) ջրալույծ վիտամիններ։

Ճարպալույծ վիտամիններն են`

  • վիտամին A-ն
  • վիտամին D-ն
  • վիտամին E-ն
  • վիտամին K-ն


Ջրալույծ վիտամիններն են`

B խմբի վիտամինները, որոնք մոտ երկու տասնյակի են հասնում։ B խմբի վիտամիններից յուրաքանչյուրն ունի իր քիմիական ու կենսաբանական առանձնահատկությունները և օրգանիզմի վրա կենտրոնական նյարդային համակարգի միջոցով ներազդելու մեխանիզմները։

  • Վիտամին C-ն
  • Վիտամին PP-ն


Վիտամինների ազդեցությունը

Սննդի մեջ վիտամինների պակասն օրգանիզմում տարբեր խանգարումների տեղիք կարող է տալ, որոնք արտահայտվում են ընդհանուր կամ ոչ հատկանշական ախտանիշներով, օրինակ. ախորժակի բացակայությամբ, մազաթափությամբ, աճի դադարով, քաշի կտրուկ նվազումով և այլն։ Այս ընդհանուր ախտանիշներին այնուհետև հաջորդում են այնպիսիք, որոնք հատուկ են հենց այս կամ այն վիտամինի պակասին։

Այն հիվանդությունները, որոնք զարգանում են վիտամինների քաղցի կամ պակասի պայմաններում, կոչվում են ավիտամինոզներ (աճի դանդաղում, ռախիտ, պելլագրա և այլն)։

Վիտամինային անբավարարության, իսկ այնուհետև ավիտամինոզի պատճառ կարող են լինել, օրինակ, սննդի ոչ լիարժեք վիտամինային հագեցվածությունը, աղեստամոքսային համակարգի կողմից վիտամինների և ճարպերի ոչ լիարժեք յուրացումը, մեզի միջոցով դրանց մեծ քանակությամբ արտանետումը (լյարդի և երիկամների հիվանդությունների ժամանակ միզամուղ դեղամիջոցների երկարատև օգտագործման պարագայում), վիտամինների մեծ պահանջարկը (օրինակ. պալարախտի ժամանակ վիտամին C-ի գերածախսը)։

A, B12, D, E, PP հիպովիտամինոզներն օրգանիզմում կարող են զարգանալ լյարդի տարաբնույթ հիվանդությունների և մարսողական համակարգի խանգարման ժամանակ սննդի մեջ ճարպերի, ինչպես նաև ձկան ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործման պարագայում։

B1, B2, B6, C, K հիպովիտամինոզները կարող են սկսվել դիսբակտերիոզի պայմաններում սննդում ոչ լիարժեք քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, հաց օգտագործելու դեպքում։

Աղբյուր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s