Հայոց լեզու Դասարանական աշխատանք | Հոլովների կրկնում, առաջադրանքներ

Ձի, մարդ, աղջիկ, եղբայր, օր, գարի, Նանեենք, հոկտեմբեր, տուն, մայր

Ուղղական — ձի, մարդ, աղջիկ, եղբայր, օր, գարի, Նանեենք, հոկտեմբեր, տուն, մայր

Սեռական — ձիու, մարդու, աղջկա, եղբոր, օրվա, գարու, Նանեենց, հոկտեմբերի, տան, մոր

Տրական — ձիուն, մարդուն, աղջկան, եղբորը, օրվան, գարուն, Նանեենց, հոկտեմբերին, տանը, մորը

Հայցական — ձիուն, մարդուն, աղջկան, եղբորը, օրը, գարին, Նանեենց, հոկտեմբերը, տունը, մայրը

Բացառական — ձիուց, մարդուց, աղջկանից, եղբորից, օրվանից, Նանեենցից, հոկտեմբերից, տնից, մորից

Գործիական — ձիով, մարդով, աղջկանով, եղբորով, օրով, Նանեենցով, հոկտեմբերով, տնով, մորով

Ներգոյական — ձիում, մարդու մեջ, աղջկանում, եղբորում, օրվա մեջ, Նանեենցում, հոկտեմբերում, տան մեջ, մոր մեջ

1. Լրացրու բաց թողած տառերը:

Աշուն է, զովաշունչ ու պայծառ մի ոսկեփայլ աշուն, ինչպիսին լինում է Արարատյան դաշտում: Ողկույզներով ծանրաբեռնված խաղողի այգիները փայլփլում են խայտաբղետ գույներով: Ծիրանագույն դեղձը, բուրումնավետ սերկևիլը ժպտում են իրենց երաներանգ սաղարթների գրկում: Ամենից գեղեցիկը թերևս արծաթազօծ փշատենին է՝ թավշապատ տերևներով, յուրօրինակ պտղով: Նրանց խիտ շարքերը ձևվում են ընդարձակ այգիների երկայնքով, ասֆալտապատ ճանապարհների եզրերով:

2. Փակագծերում տրված տարբերաներից ընդգծի՛ր ճիշտը։

Ես քեզ (առնվազն, առնվազը) ութ անգամ զանգահարել եմ, բայց դու չես պատասխանել։

Բոլորը (հոտնկայս, հոտնկաց) ծափահարում էին պատանի ջութակահարին։

Ցերեկը ես (մեծ մասամբ, մեծամասամբ) տանն եմ լինում։

Մենք նրան (ազգովի, ազգովին) ընտրեցինք նախագահ, բայց նա շուտով կորցրեց ժողովրդի վստահությունը։

Մրցույթի արդյունքներն (առայժմ, առայժմս) չեն հրապարակվել, բայց ես չեմ կասկածում իմ հաղթանակին։

Մեր փողոցի նոր գետնանցումը (արդեն, այլևս) գործում է։

3. Ընթերցանություն

Միդիաս թագավորը շատ շվայտ մարդ էր: Ամեն երեկո նա իր թագավորությունում խնջույքներ ու պարահանդեսներ էր կազմակերպում, մինչև որ մնաց առանց գրոշի: Այդ ժամանակ նա գնաց կախարդ Ապոլոնի մոտ , պատմեց նրան իր դժբախտության մասին, և Ապոլոնը կախարդեց նրան.-Ինչի դիպչես, թող ոսկի դառնա:Թագավորը սկսեց ուրախությունից թռչկոտել և վազեց իր մեքենայի մոտ, բայց չէր էլ հասցրել մեքենայի դռան բռնակին ձեռք տալ, երբ ողջ մեքենան ոսկի դարձավ՝ ոսկե անիվներով, ոսկե ապակիներով և ոսկե շարժիչով: Ոսկի էր դարձել նույնիսկ մեքենայի բենզինը, այնպես որ մեքենան չէր կարող տեղից շարժվել, և այն տեղափոխելու համար քարշակ էր հարկավոր:
Թագավոր Միդիասը սկսեց շրջել պալատի սենայկներում՝ ձեռք տալով այն ամենին, ինչին կարող էր՝ սեղաններին, բազկաթոռներին, աթոռներին, և դրանք բոլորն էլ ոսկի էին դառնում: Վերջապես նա ծարավ զգաց և հրամայեց մի բաժակ ջուր բերել: Բաժակը նույն պահին ոսկի դարձավ, ջուրը՝ նույնպես: Ծառաները ստիպված եղան ջուրը գդալով խմեցնել նրան:Եկավ ճաշի ժամը: Թագավորը վերցրեց պատառաքաղը, և այն միանգամից վերածվեց ոսկու: Բոլոր հրավիրվածները ծափահարեցին և իրար հերթ չտալով սկսեցին խնդրել:-Ձերդ գերազանցություն, ձեռք տվեք իմ բաճկոնի կոճակներին: Ձեռք տվեք այս անձրևանոցին:Թագավորը երջանկություն պարգևեց բոլորին, բայց երբ վերցրեց հացը, որ ուտի այն նույնպես ոսկի դարձավ: Եվ թագուհին ստիպված եղավ նրան գդալով կերակրել: Հյուրերը թաքնվեցին սեղանի տակ և սկսեցին ծիծաղել: Թագավորը զայրացավ, բռնեց նրանցից մեկի քիթն ու քաշեց. Այն ոսկի դարձավ, և նա այլևս չկարողացավ շնչել:Եկավ քնելու ժամանակը: Միդիաս թագավորն ակամա դիպավ բարձին, սավաններին, ներքնակին, և անկողնու փոխարեն արդեն կուռ ոսկի էր՝ այնքան կոշտ, որ վրան հնարավոր չէր քնել: Թագավորը ստիպված եղավ բազկաթոռին նստած քնել՝ ձեռքերը վեր, որ ոչ մի բանի չդիպչի: Առավոտյան նա արթնացավ մահու չափ հոգնած և շտապեց կախարդ Ապոլոնի մոտ, որպեսզի վերջինս կախարդանքը հանի: Եվ Ապոլոնը համաձայնվեց:-Շատ լավ,-ասաց նա,-բայց ուշադիր եղիր: Կախարդանքը կանցնի ուղիղ յոթ ժամ յոթ րոպեից, և այդ ընթացքում դու ոչնչի չպետք է ձեռք տաս, այլապես այն ամենը, ինչին դու դիպչես գամաղբ կդառնա:Միդիաս թագավորը հանգիստ գնաց և սկսեց հետևել ժամացույցին, որ ոչնչի ձեռք չտա, մինչև յոթ ժամ յոթ րոպեն անցնի:Դժբախտաբար, նրա ժամացույցը մի քիչ շտապում էր և ժամը մեկ մի րոպեով առաջ էր ընկնում: Երբ յոթ ժամ յոթ րոպեն լրացավ, Միդիաս թագավորը բացեց մեքենայի դուռը և նստեց: Նստեց և տեսավ, որ հայտնվել է գոմաղբի մի մեծ կույտի մեջտեղում, որովհետև կախարդանքն անցնելուն յոթ րոպե դեռ կար:

Հեղինակ՝ Ջ. Ռոդարի

5. Գրե՛լ նշված բառերի հոմանիշները՝

թագավոր — արքա

շվայտ — անառակ

խնջույք — կերուխում

կազմակերպել — պատրաստել

կախարդ — վհուկ

դժբախտություն — փորձանք

դիպչել — կպնել

թռչկոտել — ցատկռտել

հարկավոր էր — պետք էր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s