Դաս 1
Կենդանի օրգանիզմի բաղադրություն, օրգանական, անօրգանական նյութեր, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր:
Կենդանի օրգանիմներում շատ են ազոտը, թթվածինը, ածխածինը և ջրածինը, որոնք միասին կազմում են օրգանիզմի մոտ 98%-ը և կոչվում են մակրոտարրեր: Օրգանիզմի շատ քիչ մաս են կազմում ֆոսֆորը, քլորը, կալցիումը, մագնեզիումը, կալիումը, նատրիումը, ծծումբը և երկաթը, որոնք միասին կազմում են օրգանիզմի 1.9%-ը, իսկ մնացած 0.1%-ը օրգանական տարբեր միացություններ են և մտնում են՝ վիտամինների, հորմոնների և ֆերմենտների կազմի մեջ: Կենդանական օրգանիզմների մեջ պարունակվում են շատ օրգանական նյութեր, որոնք բնորոշ են միայն այդ օրգանիզմներին:
Օրգանական նյութեր են կոչվում այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում: Գոյություն ունեն նաև արհեստական օրգանական նյութեր՝ պլաստմասսաները: Դրանք են` պոլիէթիլենը (տոպրակները, թաղանթները), պոլիվինիլքլորիդը (խողովակներ), պոլիէսթերները (գործվածքներ), արհեստական մետաքսը: Ներկանյութերի մեծ մասը ևս օրգանական նյութեր են: Օրգանական նյութեր են համարյա բոլոր դեղերը՝ ասպիրինը, պարացետամոլը, անալգինը:
Անօրգանական միացությունը քիմիական միացություն է, որը չունի ածխածին — ջրածին կապեր։ Այնուամենայնիվ, նյութերի տարբերակումը օրգանականի և անօրգանականի հստակ սահմանված և համաձայնեցված չէ։ Անօրգանական են օրինակ՝ կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը և այլն:
Ջուրը համարվում է լուծիչ նյութ, և լավ լուծվող նյութերը կոչվում են ՝ հիդրոֆիլ (հուն. <<հիդրոս>> ջուր, <<ֆիելո>> սիրել): Դրանցից են շատ անօրգանական ՝ աղերը, թթուները, օքսիդները և հիմքերը, իսկ օրգանական նյութերից ՝ ածխաջրեր, սպիտակուցներ և այլն:
Կան շատ նյութեր, որոնք լուծվում են շատ վատ կամ ընդհանրապես չեն լուծվում ջրում: Օրինակ ՝ ճարպերը: Դրանք կոչվում են հիդրոոբ նյութեր (հուն. <<ֆոբոս>> վախ):