Գրականություն, Հայոց լեզու Տնային աշխատանք 27.09.2022

Համո Սահյան

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ

Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ հայրեններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկա:

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ:

Ախր ուրիշ տեղ

Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա,
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած` ուսերով Արագած սարի
Ուսերին հենված Սասնա տուն չկա:
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

Ախր ես ինչպե՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:

Կգամ

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

Համեմատություն

Բոլոր այս բանաստեղծությունները ինչ որ բանով իրար նման են, նրանցում Համո Սահյանը ասում է, որ չի կարող լքել իր հայրենիքը, որ նա այն շատ է սիրում և միայն իր հայրենիքում է նա իրեն զգում այսքան լավ, ազատ: Եվ եթե նույնիսկ այն լքի, ամպայման հետ կգա, շատ կկարոտի իր հայրենի հողերը, իր հայրենի ժողովրդին և մշակույթին: Բոլոր ստեղծագործություններում էլ հեղինակը ուզում է նկարագրել իր կապվածությունը Հայաստանի՝ իր հայրենիքի հանդեպ: Որոշ հեղինակներ միշտ նկարագրում են, թե ինչի միջով է անցել Հայաստանը, բայց Համո Սահյանը այս ստեղծագործություններում ուշադրություն է դարձնում Հայաստանի գեղեցկությանը և ուզում է կր սերը փոխանցել մեզ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s