Առաջին օգնության ցուցաբերում

Մենք տեխնոլոգիայի ժամանակ սովորեցինք, թե ինչպես ցուցաբերել առաջին օգնություն անհրաժեշտության դեպքում: Սկզբից մենք պետք է հասկանանք ունի արդյոք տուժածը վնասվածքներ, թե ոչ: Հետո իմանալու համար նրանք գիտակցության մեջ են, թե ոչ պետք է բարձր գոռալ նրա անունը, կամ ուղղակի “աղջիկ”, “տղա” և այլն: Եթե նրանք ձեզ չեն արձագանքում պետք է գործադրել նաև ֆիզիկական ուժ, օրինակ՝ վերցնել նրանց ձեռքը և ասել, եթե նրանք կարող են, թող սեղմեն ձեր ձեռքը: Եթե մարդը չի պատասխանում, նա անգիտակից վիճակում է:
Պետք է ամպայման զանգել շտապ օգնություն: Իսկ մինչև նրանք տեղ հասնեն, դուք պետք է անեք այն, ինչ կարող եք, որպեսզի տուժածը ավելի չվատանա: Պետք է անընդհատ ստուգել այն մադրու շնչառությունը, պուլսը:
Անգիտակից մարդու մոտ բացակայում են կլլման և հազի ռեֆլեքսները, և այդ պատճառով պետք չէ նրանց ոչինչ խմեցնել, կերակրել կամ փսխում առաջացնել:

Անոթազարկը ստուգելով՝ դուք կարող եք գաղափար կազմել սրտի աշխատանքի մասին: Փորձեք հաշվել անոթազարկի հաճախականությունը: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախությունը րոպեում հետևյալն է՝

Չափահաս՝ 60-85 զարկ
Անչափահաս՝ 80-110 զարկ

Շնչառությունը ստուգելու համար ձեռքը դրեք տուժածի որովայնին եւ հաշվեք շնչառական շարժումները: Նորմալ վիճակում անոթազարկի հաճախականությունը րոպեում հետեւյալն է՝

Չափահաս՝ 14-18 շնչառական շարժում
Անչափահաս՝ 20-25 շնչառական շարժում

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s