Գրականություն Դասարանական և Տնային աշխատանքներ 28.09.2022

Մա՛րդ, մի՛ սպանիր մարդուն- շարադրություն, մտորում նշված թեմայով (ծավալը՝ կես էջից ավելի)

Մա՛րդ, մի՛ սպանիր մարդուն

Կարծում եմ, շատ դեպքերում մարդասպանությունը սխալ է, քանի որ կարող են անմեղները մահանալ, ինչպես օրինակ պատերազմներում: Բանակը կարելի է ասել կազմված է անմեղ մարդկանցից, որոնց ուղարկում են կռվելու և նույնիսկ իրենց մահին: Այս դեպքում դա շատ սխալ է, կարծում եմ կան ավելի հանգիստ տարբերակներ կոնֆլիկտները լուծելու՝ առանց զոհերի: Բացի պատերազմից շատ են հենց անհատական մարդասպանությունները: Մարդիկ լինում է, որ սպանում են մյուսին, եթե իրենց ինչ որ բան ուղղակի դուր չի եկել: Կարող են սպանել, եթե ուղղակի ուզում են: Այդպիսի մարդասպանները շատ են, նրանք ունեն հոգեբանական խնդիրներ և այդ ամենը արտահայտում իրենց գործողություններով՝ սպանությամբ: Նաև լինում է, որ սպանում են, որպեսզի պաշտպանվեն: Ինչպես գիտենք հիմա շատ մարդիկ կարող են, օրինակ՝ գողանալ ուրիշներին և բաց չթողնել, շատ վատ բաներ անել և ձեռք առնել նրանց: Իմ կարծիքով, եթե այդպիսի իրավիճակ լինի, մարդը իրավունք ունի պաշտպանվելով վնասել, կամ նույնիսկ սպանել հարձակվողին: Այդպիսի գործողություններ անող մարդը պետք է պատժվի: Այսպիսի շատ ավելի սպանությունների տարբերակներ կան:
Սրանք ֆիզիկական սպանություններ էին: Եվ կան հոգեբանական սպանություններ: Հիմա նույնպես այդպիսի բաները շատ են լինում: Շատ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կարելի ասել մարդուն, և ինչ չէ, և ինչ կարող է իրոք ազդել նրանց վրա, ինչ կարող է նրանց մեջից սպանել: Այդ խնդիրը ես զգում և տեսնում եմ մարդկության մեջ և դա իրոք շատ վատ է: Նաև մարդիկ կարող են տխրությունից և կարոտից՝ կորցրած հարազատի հանդեպ հոգեբանորեն սպանվեն: Դրա պատճառով մարդիկ իրենք իրենց են նույնիսկ սպանում:

Այս բոլոր օրինակները բերելով ես ուզում եմ ասել, որ սպանությունները՝ դրանց մեծ մասը, ճիշտ չեն: Չի կարելի անմեղ մարդուն իր կյանքից զրկել, չթողնել նորմալ և երկար կյանք ապրել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s