Թեստ | Համանուններ, հարանուններ

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ (առաջին նախադասությունում “ավել” նշանակում է շատ իսկ երկրորդում կեղտը փոշին ավլելու ավելը)
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ (առաջին նախադասությունում “յուղում”֊ը ցույց է տալիս գործողություն, իսկ երկրորդում հենց յուղ)
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ (առաջին նախադասությունում “կարող” նշանակում է մարդ, ով կարում է, իսկ երկրորդում այն նշանակում է ունակություններ ունեցող մարդ)
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ (առաջին նախադասությունում “խմորում”֊ը ցույց է տալիս գործողություն, իսկ երկրորդում նշանակում է խմորի մեջ)
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ (առաջին նախադասությունում գոլը, դա ֆուտբոլի գոլն է, իսկ երկրորդում մի քիչ տաք ջուրը)

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ (առաջինը` բարձր շենքի հարկ, սիկ երկրորդը` փողի հետ կապված հարկը)
2. ավել գնել — ավելին գնել, հատակը մաքրելու համար գործիք գնել: (առաջինը ` ավել, հատակ մաքրելու գործիք, սիկ երկրորդը ` ավելի շատ)
3. ոչխարի հոտ — ոչխարի խումբ, ոչխարի բույր: (առաջինը ` ոչխարի հոտ, բույր, իսկ երկրորդը ` ոչխարների խումբ)
4. մետաքսի կտոր (առաջինը ` մետաքսի կտոր, այսինքն մի մաս, իսկ երկրորդը` հենց կտորը, մետքսը)
5. Նա ջրում է։ (առաջինը ` նա ջրի մեջ է, իսկ երկրորդը ` նա ջուր է լցնում ինչ֊որ բանի վրա)
6. Նա գնում է։ (առաջինը` նա քայլում է, իսկ երկրորդը ` նա ինչ֊որ բան է առնում)
7. Խավարում է։ (առաջինը ` ինչ֊որ մեկը խավարի մեջ է գտնվում, իսկ երկրորդը` ինքն է խավարում)

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Այս կաթի սերը վատն է:
Իմ սերը քո հանդեպ շատ ուժեղ է:

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Այս բառից հետո պետք է դնել կետ:
Այս կետը վերջինն է իր ցեղատեսակում:

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Այս առաջադրանքի համար պետք է քանոն:
Այս երաժշտության համար քանոն էր պետք:

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Այս հիվանդությունից իմ մոտ դող է առաջանում:
Հայրիկս իր համար գնեց դող:

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Իմ հետ խոսելու իր տոնը ինձ դուր չեկավ:
Հայաստանում այսօր շատ մեծ տոն էր:

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s