Ուղեղի խորանիստ խթանումը Պարկինսոնի հիվանդության և մի շարք այլ շարժողական խանգարումների բուժումն է, որի ժամանակ գլխուղեղի խորքում իմպլանտացվում են էլեկտրոդներ, որոնք էլեկտրական հոսանք են փոխանցում ուղեղի որոշ հատվածներին: Էլեկտրոդները հոսանք են ստանում՝ նրանց լարերով ամրացված նեյրոխթանիչից: Այն տեղադրում են կրծքավանդակի մաշկի տակ անրակի շրջանում:

Էլեկտրոդների տեղադրումը կատարվում է ստերեոտակտիկ եղանակով, երբ գլխուղեղի եռաչաթ պատկերի վրա որոշվում են այն կոորդինատները, որտեղ գտնվում է համապատասխան կորիզը: Խթանվում են այն կորիզները, որոնց աշխատանքը խանգարված է Պարկինսոնի հիվանդության ժամանակ: Այդ խթանումը բերում է այդ կորիզների նեյրոնների գործունեության կարգավորման և հիվանդության ախտանիշների՝ դողի, դանդաղկոտության, մկանային կարկամության թեթևացման:
Չնայած նրան, որ այս վիրահատությունը չի կարող բուժել Պարկինսոնի հիվանդությունը, այն զգալիորեն բարձրացնում է պացիենտների կյանքի որակը և աշխատունակությունը: