
Կալիումը մետաղ է, այն ունի K նշանը, գտնվում է պարբերական համակարգի 5-րդ պարբերությունում, 1-ին խմբում: Կարգահամարն է 19:
Այն հայտնաբերվել էր 18-րդ դարում, երբ Հ. Դևին կծու կալիումի և նատրումի էլեկտրոլիզից անջատեց դրանք: Կալիումը այսպես անվանվեց 1809թ-ին, երբ Լ.Վ.Հիլբերտը առաջարկեց անվանել “կալիում”, ինչը գալիս է արաբերեն “ալ-կալի-պոտոշ”:
Բնության մեջ կալիումը տարածված տարրերից է, կազմում է երկրակեղևի 2,50%, ըստ զանգվածի:

Սենյակային ջերմաստիճանում կալիումը արծաթա-սպիտակավուն մետաղ է՝ կապտավուն երանգով: Այն լավ էլեկտրահաղորդիչ է: Կալիումը փափուկ է և հեշտությամբ է կտրվում: Նրա խտությունը 862կգ/մ3, հալման ջերմաստիճանը՝ 63,55օ, եռմանը՝ 760oC: Օդում կալիումը արագ օքսիդանում է:
Այն ունի կարևոր նշանակություն թե՛ բույսերի, թե՛ մարդկանց օրգանիզմներում: Օրգանիզմում կալիումի դերը էներգիայի և ջրի հավասարակշռության պահպանումն է, մկանների կծկումը և այլն: Մարզիկներին, ակտիվ մարդկանց կալիումը շատ կարևոր է:
Օդի մեջ տաքացնելիս կալիումը այրվում է մանուշակագույն-կարմիր բոցով: Ջրի և նոսր թթուների հետ այն փոխազդում է պայթյունի հետ:

Կալիումը բնության մեջ հանդիպում է KC7H5O2 (Կալիումի բենզոատ), KBr (Կալիումի բրոմիդ), K2O2 (Կալիումի գերօքսիդ), K2CO3 (Կալիումի կարբոնատ), KOH (Կալիումի հիդրօքսիդ) և այլ միացությունների տեսքով:
Կալիումը օգտագործվում է որոշ դեղամիջոցներում, օրինակ՝ պանանգինում, որտեղ օգնում է կալիումի անբավարարության, սրտի հիվանդութունների հետ: