Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, Քեմոսինթեզ։

Նախակորիզավորներ կառուցվածքը և առանձնահատկությունները՝էջ32_34։

Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։

Նախակորիզավորներ

Նախակորիզավորների մոտ բացակայում է ձևավորված բջջակորիզը և այն զուրկ է բազմաթիվ օրգանոիդներից: Կազմված է բջջապատից, պլազմային թաղանթից, մտրակից, ռիբոսոմներից, վակուոլներից, ԴՆԹ-ից:

Բջջապատը հիմնականում արտաքինից պատված է լորձաթաղանթով: Այն պաշտպանում է բջիջը արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունից` չորացումից, ցրտահարումից, քիմիական ազդեցությունից և այլն:

Էներգետիկ փոխանակություն

Էներգիական փոխանակությունը նյութափոխանակության մի մասն է։ Այն ուղեկցվում է բջջում օրգանական նյութերի ճեղքավորման ռեակցիաներով, որոնց արդյունքում անջատվում է էներգիա, և այն փոխակերպվում է էներգիայիայլ ձևերի և կուտակվում։ Բջջում սինթեզվում է ԱԵՖ, որը էներգիայով հարուստ նյութ է և տարբեր գործընթացներում օգտագործվում է որպես որպես էներգիայի աղբյուր։

Գլիկոլիզ

Գլիկոլիզը ռեակցիաների շարք է, որոնք գլյուկոզից էներգիա են կորզում՝ այն 2 երեք ածխածին ունեցող պիրուվատ կոչվող մոլեկուլների տրոհելով։

Գլիկոլիզի արդյունքում մեկ մոլեկուլ գլյուկոզից առաջանում է երկու մոլեկուլ պիրոխաղողաթթու և ջրածնի չորս ատոմ։ Անջատված էներգիայի հաշվին սինթեզվում է երկու մոլեկուլ ԱԵՖ։ Էուկարիոտ բջիջներում գլիկոլիզը տեղի է ունենում ցիտոպլազմայում, և այդ գործընթացի իրականացման համար թթվածնի առկայությունը պարտադիր չէ։

Ավտոտրոֆ, հետերոտրոֆ օրգանիզմներ

Բակտերիաները լինում են Ավտոտրոֆ և Հետերոտրոֆ։ Ավտոտրոֆները սնվում են իրենց ֆոտոսինթեզված նյութերով, ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին: Հետերոտրոֆները սնվում են հիմնականում մահացած օրգանիզմների օրգանական նյութերով, սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է։ Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:

Ֆոտոսինթեզ

Ֆոտոսինթեզ, ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է: Ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։

Քեմոսինթեզ

Քեմոսինթեզը անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունը, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։ Այն եղանակը, որի շնորհիվ դրանք էներգիա են կուտակում սինթեզի ռեակցիաների համար, սկզբունքորեն այլ է բուսական բջիջների համեմատությամբ։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s