Շարադրություն՝ սեր առանց պայմանականությունների
Սերը շատ անբացատրելի զգացում է: Սերը կարող է լինել տարբեր բաների՝ ընտանիքի ընկերների, գրքի, առարկաների, վայրերի, ուտելիքի նկատմամբ, բայց ես կխոսամ մարդու նկատմամբ սիրո մասին: Այն ունի շատ տարբեր կողմեր և տարբեր մարդիկ տարբեր ձևով են այն հասկանում:
Ինձ թվում է իսկական սերը լինում է առանց պայմանականությունների, երբ մարդը չի սիրում մեկին ինչ որ բանի համար, օրինակ՝ փողի, այլ իրոք: Այդպիսի սերը ամենաիսկականն է, երբ դու սիրում ես մարդուն հենց իր համար, այնպիսին, ինչպիսին նա կա: Իհարկե, ոչ բոլոր մարդիկ կարող են այդպես մտածել, կարող են նորմալ համարել մարդու զգացմունքները, նյութական բաները իրենց համար օգտագործելը, բայց միևնույնն է դա սխալ է, իսկ լավ և իսկապես սիրող մարդիկ դեռ շատ կան:
Բայց իմ կարծիքով գոյություն ունի պայմանականություն, սակայն ուրիշ տեսակի: Դա այն է, երբ մարդը ինքն իրեն է պայման դնում, օրինակ, միշտ լավ վերաբերվել սիրելիին, ինչ էլ չլինի, ձեռք չբարձրացնել նրա վրա, լավ նվերներ անել, երբ դու ուշադիր ես, որ սիրելի մարդուն չնեղացնես, երբ պետք եկող ուշադրությունն ես հատկացնում և այսպես շատ օրինակներ: Այս պայմանները իրենք են ստեղծվում սիրելու ժամանակ և առանց դրանց երևի ոչ շատերը զույգ կունենային: