
Այս պատմվածքը Պարացելսի մասին էր, ով ուզում էր ունենալ աշակերտ և իր գիտելիքները փոխանցեր նրան։ Նա բոլոր Աստվածներին աղոթեց դրա համար և այդ գիշեր իր տուն թակեց մի մարդ, ով խնդրում էր դառնալ իր աշակերտը և պատրաստ էր ամեն ինչ անել դրա համար: Աշակերտը խնդրում էր Պարացելսին ցույց տալ հրաշք՝ վառված վարդը վերականգնելը: Սակայն Պարացելսը հրաժարվեց: Նա բացատրելով, թե ինչու, աշակերտին մի քանի դաս սովորեցրեց: Նա սովորեցրեց այն, որ կարևորը արդյունքը չէ, այլ ճանապարհը, որով դու հասար այդ արդյունքին: Սա վարդի մասին է հիշեցնում, քանի որ այն փշոտ է, և երբ վարդ ես քաղում դու այդ փշերից ցավ ես զգում: Այդ ցավը հենց դասերն են և այն ամենը, ինչի միջով մարդը անցնում է: Ճանապարհին դու կարող ես դժվարությունների հանդիպել, և դրանք հաղթահարելով դու շատ կյանքի դասեր ես սովորում, դառնում ես ավելի հզոր: Նաև սովորեցրեց, որ կարևորը նյութականը չէ և այն ոչինչ կարևոր չի որոշում: Աշակերտը իր հետ ոսկի էր բերել և այն տվել Պարացելսին: Նա այդ հմտությունները սովորելու համար իր հետ բերել էր ոչ թե գիտելիք, այլ ոսկի, նա պատրաստ չէր այդ դասերին: Իմ կարծիքով այն, երբ Պարացելսը վերջում ասաց “Վարդը հայտնվեց”, նա նկատի ուներ, որ նա կիսվեց իր գիտելիքներով, այդ գիտելիքները ինչպես իր վարդը լինեն և կիսվելով դրանցով վարդը հայտնվեց, հայտնվեց նաև ուրիշի՝ աշակերտի մտքում: Ինձ թվում է աշակերտը այդքան էլ չհասկացավ Պարացելսի տված դասը, բայց ժամանակ անց կհասկանա: