Այսօր մենք ընկեր Հասմիկի հետ ունեցանք քննարկում <<Ինքնասպան տղան>> պատմվածքի մասին։ Այնտեղ սկզբից ուշադրություն դարձրեցինք ինքնասպանություն արած տղային և իր պատմությանը, բայց հետո նաև պանդոկի տիրոջ, հաճախորդների և պատմությունը պատմող թափառաշրջիկի վրա։ Իմ կարծիքով այս պատմվածքը ավելի շատ ոչ թե ինքնասպան տղայի մասին է, այլ հենց այդ թափառաշրջիկի մասին։ Նա այդ պատմությունը պատմելուց հետո չվճարեց պանդոկի տիրոջը և անհետացավ, սակայն եթե մտածել, կարելի է ասել, որ նա վճարեց։ Ոչ թե փողով այլ պանդոկին հայտնիություն ավելացրեց։ Նա այնպիսի պատմություն է հորինել, որպեսզի պանդոկի հաճախորդները իրար հետ սկսեին վեճ։ Այնտեղից որոշները չափից շատ էին խմել և հենց իրանք էլ հավատացին այդ հորինված պատմությանը, իսկ ով շատ չէր խմել, նա չհավատաց պատմությանը։ Մենք եկանք այն եզրակացության, որ պետք չէ բնությանը ընդառաջ գնալ, որ ամեն ինչ չէ, որ կարող ես հասկանալ մարդու մասինարտաքինով, և որ ամեն մարդ ինքն է իր ապագան որոշում։