Ահա և եկավ ամառային ճամբարի վերջին օրը: Սկզբից մենք գնացինք կողքի պոնչիկանոց և կերանք համեղ պոնչիկներ: Դրանից հետո գնացինք կողքի խաղահրապարակ և այնտեղ շատ մնացին: Բոլորը խաղում էին, ճոճորվում էր և զրուցում: ՀԵտո եկանք դպրոց և մեզ թողեցին տներով: Բայց ես և իմ ընկերուհիները չգնացինք, այլ մնացինք դպրոցում և մեզ պատվիրեցինք համեղ սնունդ: Մինչ մեր պատվերը գալը մենք շատ խոսացինք և հենց պատվերը եկավ մենք նստեցինք խոհանոցի սեղաններից մեկի շուրջ և մեր պատվիրած ուտելիքը կերանք և խոսացինք: Այսպես նշեցինք ամառային արձակուրդի սկիզբը:
Category Archives: Ամառային ճամբար 2021
Ամառային ճամբար Իններրորդ օր 🔎🔵
Այսօրը շատ զվարժալի օր էր: Մենք սկզբից հավաքվում էինք և հետո գնացինք Սարալանջ: Այնտեղ մենք պատրաստում էինք մեծ թասերի մեջ հեղուկ, որի մեջ կթաթախենք ձողի վրա կլորակներ և պղպջակներ կփչենք: Այդ ձողերի մի մասը մենք էինք պատրաստել բարակ և երկար երկաթի կտորներից: Այդպես մենք այդ թասերի մեջ ջուր լցրեցինք և ջրի մեջ խառնեցինք պետք եկող նյութերը և սկսեցինք մեր փուչիկները փչել: Շատ զվարճալի էր, բոլորը փչում էին և ստացվեցին շատ փուչիկներ: Շատ գեղեցիկ էր: Հետո մենք գնացինք տեխնոլոգիայի և այնտեղ զբաղվեցինք նկարչությամբ: Դրանից հետո մեզ մոտ ընտրության ժամ էր և այսպիսով վերջացավ այս օրը:
Ամառային ճամբար Ութերորդ օր 🎬
Առաջին ժամին մենք գնացին տեխնոլոգիայի և այնտեղ նկարեցինք: Հետո մի քիչ ընդմիջում արեցինք և ուղևորվեցինք դեպի Որևելյան դպրոց: Այնտեղ մենք հանդիպեցինք դերասան Մխիթար Ավետիսյանին: Բոլորը իրենց հետաքրքրող հարցեր տվեցին նրան և բոլորին հյուրասիրեցին թարմ մրգերով: Այքանով վերջացավ այս օրը:
Ամառային ճամբար Վեցերորդ և յոթերորդ օրեր 🚌🏞
Այս օրերի ես չեմ եղել, քանի որ ճամփորդության էի Լոռիում: Բայց դուք դեռ կարող եք նայել այնտեղից վլոգը 🙂
Ամառային ճամբար Հինգերորդ օր 🚲
Այսօր տասներուերորդ դասարանցիների վերջին զանգն էր: Հետո եկան կրտսեր դրոցի աշակերտները և նրանց հետ պարեցինք և երգեցինք: Հետո գնացինք հեծանիվ քշելու: Դրան հաջորդեց քանդակագործությունը: Այս անգամ մենք մեծ քարերի մեջ փոսեր էինք անում, որոնց մեջ հետագայում պետք է ծաղիկներ տնկեն: Հետո գնացինք Սարալանջ՝ բույսերը խնամելու: Հետո երկար ընդմիջում էր և վերջ: Այսքանը:
Ամառային ճամբար Չորրորդ օր 🍕🎞
Այս օրը երեկվա նման շատ լավն էր: Առավոտը բոլորը հավաքվեցին ակումբում և ինչ-որ ժամանակ հետո մենք քայլելով գնացինք Բանգլադեշով քայլելու: Նաև նույն ժամանակ նախագիծ էինք կատարում, որի ժամանակ պետք է գտնեինք խաղողի թփեր տարբեր տեղերում, հիշենք դրանց տեղը և հետո աշնանը գանք հետ և խնամենք դրանք: Որոշ սովորողներ հավաքում էին աղբ: Հետո ուղեվորվեցինք դեպի “Կինո Հայաստան”: Մենք շուտ էինք եկել և ժամանակը իզուր ծախսելու փոխարեն գնացինք մոտիկ Տաշիր Պիցցա: Այնտեղ համեղ բաներ պատվիրեցինք և կերանք: Հետո մի քիչ ֆանտանի մոտ ջրոցի խաղացինք և գնացինք ֆիլմ դիտելու: Ֆիլմի անունն էր “Մի անգամ դպրոցում”: Շատ զվարճալի ֆիլմ էր: Հետո հետ եկանք երկարօրյա, որտեղից գնացինք ագարակ՝ ձի քշելու: Այսքանը:
Ամառային ճամբար Երրորդ օր 🏊🏻♀️🤽🏻♀️
Այս օրը շատ լավն էր: Սկզբից այն աշակերտները, որոնք բերել էին գուլպա, դրանց վրա բաներ էին նկարում: Հետո գնացինք Արևմտյան դպրոց՝ լողավազան: Աշակերտների մեծ մասը գնաց ագարակ, քանի որ չէին լողալու: Բայց լողալուց առաջ մենք խոտերի մեջ նստած մեր դասարանցու բերած խաղն էինք խաղում։ Շատ զվարճալի էր լողավազանում, մենք այնտեղ շատ խաղեր խաղացինք: Այսքանը:
Ամառային ճամբար Երկրորդ օր 🧱⚒
Սկզբից մեզ մոտ երգի դաս էր, որից հետո գնացինք քանդակագործության: Ուսուցիչը տվեց մեզ քարեր, որոնց վրա արդեն նախշեր էին երևում և մենք դրանք պետք է շարունակեինք: Հաջորդ երկու ժամը մեզ մոտ ընտրության ժամն էր: Հետո ընդմիջում էր և նախագիծ: Երկարօրյային մենք մեր փոխարինող ուսուցչուհու հետ խաղացինք խաղ, որը բերել էր մեր դասարանցին: Շատ հետաքրքիր էր այս օրը:
Ամառային ճամբար Առաջին օր ☀
Վերջապես ճամբարային առաջին օրը եկավ: Մեր ճամբարի ուսուցչուհուն այսօր փոխարինում էր ուրիշ ուսուցչուհի: Սկզբում մենք քննարկեցինք, թե ինչ կարող ենք և ինչ ենք անելու ամառային ճամբարում: Հետո սկսեցինք բակային աշխատանքները: Դրանից հետո գնացինք Հյուսիսային դպրոց, որտեղ շրջանավարտների ցուցահանդեսն էր: Այնտեղ շատ նկարներ կային և բոլորը գեղեցիկ էին: Մենք նայեցինք նկարները, ուսուցիչները և աշակերտները խոսեցին և մենք հետ գնացինք ավագ դպրոց, որտեղ նրանք համերգ տվեցին: Այսքանը:
Ճամբարականին անհրաժեշտ իրերի ցանկ
- Արևապաշտպան գլխարկ
- Ուսապարրում առկա են՝ անհատական շշոշվ ջուր, ախտահանիչ նյութեր (ալկոգել, թաց անձեռոցիկ, չոր անձեռոցիկ), աղբի տոպրակ, միանգամյա ձեռնոցներ, դիմակ, օրապահիկ բրդուճ
- անհատական թվային գործիք, ըստ անհրաժեշտության
Ջոկատի ղեկավար՝ Հասմիկ Ուզունյան