1. Ավստրալիան և Կանադան Եվրոպայից հեռու են գտնվում, ինչը նրանց խանգարում է լավ զարգանալ:
2. Երկու երկրներն էլ անգլախոս են:
3. Խտությունը երկու պետություններում նոսր է:
4. Երկու երկրներում կլիման բարենպաստ չէ մարդու նորմալ կյանքի համար:
5. Երկու երկրների խոշոր քաղաքները գտնվում են ծայրամասերում, որտեղ կլիման մարդկանց համար ամենալավն է: Կանադայինը՝ ԱՄՆ-ի սահմանին մոտ, Ավստրալիայինը՝ ծովափերի մոտ:
6. Երկու երկրներն էլ կառավարում է Անգլայի թագուհին՝ Եղիսաբեթ II-ը:
Ավստրալիան գտնվում է Հարավային կիսագնդում: Այն գտնվում է Խաղաղ օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի արանքում: Ավստրալիան զբաղեցնում է մի ամբողջ մայցամաք՝ շրջակա կղզիներով: Մոտակա ծովային հարևաններն են Նոր Զելանդիան, Ինդոնեզիան, Պապուա Նոր Գվինեան:
3. Որո՞նք են Ավստրալիա զարգացման նախադրյալները:
Ընդերքը հարուստ է ոսկու, երկաթի, ուրանի, անագի, պղնձի, վոլֆրանի, բոքսիտների, բազմամետաղների պաշարներով: Հարավարևելյան շրջաններում կան քարածխի զգալի պաշարներ: Ավստրալիան սրորերկրյա պաշարներով առավել հարուստ երկիր է:
Մայրցամաքի կլիման ամբողջ տարվա ընթացքում տաք է և չոր: Չորային կլիմայի պատճառով նոսր է գետային ցանցը:
Կանադայի ծայր հյուսիսային կետը Հյուսիսային բևեռից հեռու է ընդամենը 1000 կմ: Կանադան գտնվում է երեք օվկիանոսների մեջտեղում՝ Խաղաղ օվկիանոսի, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի մեջտեղում:
2. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները:
Կանադայի տարածքի մեծ մասը հարթավայրային է: Հարուստ են երկաթի, պղնձի, ցինկի, կապարի, նիկելի, ուրանի, ոսկու, արծաթի պաշարները: Իսկ ածխի նավթի և գազի պաշարները խոշոր չեն: Կանադայի տարածքի նմեծ մասը խոնավ է և ունի ցածր ջերմաստիճան: Կանադան ունի ջրագրական խիտ ցանց: Կանադան անտառներով շատ հարուստ է:
3. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը
Տնտեսության գլխավոր ճյուղը՝ արդյունաբերությունը, բազմաճյուղ է, գերակշռում են նորագույն ճյուղերը՝ մեքենաշինությունը և քիմիական արդյունաբերությունը: Նաև առաջատար են՝ էլեկտրանէներգիայի արտադրությունը, զարգացել է Գունավոր մետալուրգիան, անտառային արդյունաբերությունը: Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է, մասնավորապես՝ տավարաբուծությունը:
Հյուսիսային Ամերիկայի բնական պայմանները շատ բազմազան են՝ անապատներից մինչև արկտիկական սառույցները և ծովափնյա դաշտավայրերից մինչև բարձրադիր լեռները: ԱՄՆ-ը գտնվում են երկու օվկիանոսների մեջտեղը:
2. Որո՞նք են ԱՄՆ-ի զարգացման նախադրյալները:
ԱՄՆ-ի զարգացման նախադրյալներն են՝ բազմազան բնական պայմանները, երկու օվկիանոսների մեջտեղում գտնվելը, ինչն ապահովում է կապ մյուս աշխարհամասերի հետ, օգտակար հանածոների տարբեր տեսակների հարուստ պաշարները՝ քարածխի, նավթի, գազի, երկաթի, պղնձի, ցինկի, կապարի, մոլիբդենի, ուրանի, ուսկու և այլ մետաղների զգալի պաշարներ: ԱՄՆ-ի մեծ մասը գտնվում է բարեխառն կամ արևադարձային գոտիներում: Հատկապես արևելյան խոնավ շրջաններում ԱՄՆ-ը հարուստ են ջրային ռեսուրսներով: Արևելյան խոնավ և տաք կլիմա ունեցող մասերը անտառապատ են:
3. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:
ԱՄՆ-ի խոշորագույն ագլոմերացիաներն են՝ Նյու Յորքը, Վաշինգտոնը, Լոս Անջելեսը, Չիկագոն: Նյու Յորքի ագլոմերացիան 2016թ-ին կազմում էր 20,6 միլիոն մարդ: Վաշինգտոնի ագլոմերացիան 2015թ-ին կազմում էր 8,3 միլիոն մարդ։ Լոս Անջելեսի ագլոմերացիան կազմում է 17,5 միլիոն մարդ։ Չիկագոյի ագլոմերացիան 2015թ-ին կազմում էր 9,8 միլիոն մարդ։
1. Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:
2. Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:
Աշխարհագրական դիրք, ելք դեպի օվկիանոս, բնական ռեսուրսներ՝ նավթ, բնական գազ, պղինձ, ոսկի, անագ, բարենպաստ կլիմա, որը թույլ է տալիս տարվա մեջ մի քանի բերք հավաքել
3. Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:
Հարավարևելյան Ասիան բրնձի, մանիոկի, գետնանուշի, ջուտի, սուրճի, կաուչուկի մեծ արտահանող է:
1. Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
2. Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:
Հնդկաստանը գտնվում է Հարավային Ասիայում և ունի սահմաններ Պակիստանի, Չինաստանի, Բանգլադեշի, Բութանի, Նեպալի, Մյանմայի հետ: Հնդկաստանի ափերը ողողում է Արաբական ծովը և Հնդկական օվկիանոսը: Հնդկաստանը հյուսիսից սահմանափակված է Հիմալայան և Կարակորամ բարձր լեռնաշղթաներով: Հնդստան թերակզու ներքին հատվածը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, իսկ դրանից հյուսիս՝ Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը:
3. Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում:
Հնդկաստանը ածխի, մանգանի, երկաթի, ալյումինի, պղնձի, կապարի, ցինկի, ոսկու հանքաքարի խոշոր արտահանող է: Հնդկաստանն ակտիվ տնտեսական կապեր է հաստատել զանազան երկրների հետ և արտահանում են գլխավորապես իրենց ավանդական արտադրատեսակները:
4. Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:
Հնդկաստանի զարգացման նախադրյալներն են՝ աշխարհագրական դիրքը, ելքը դեպի օվկիանոս, բազմատեսակ հողերը, օգտակար հանածոները՝ քրոմիտ, տիտան, պղինձ, երկաթի հանքաքար, մանգան, բոքսիտ, քարածուխ, նավթ, բնական գազ: Կլիման մերձհասարակածային մոսսոնային է, իսկ լեռներում ցուրտ: Բուսական և կենդանական աշխարհները հարուստ են և բազմազան:
5. Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Հնդկաստանում զարգացած են՝ թեթև արդյունաբերությունը, մեքենաշինության զանազան ճյուղերը, հանքարդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հողագործությունը, անասնապահությունը,
1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:
Հարավային Ասիան ակնառու ֆիզիկաաշխարհագրական հատկանիշներով առանձնացած է մյուս տարածաշրջաններից։ Հյուսիսային կողմից բարձր լեռներով սահմանազատված է Կենտրոնական և Արևելյան Ասիայից, արևելյան կողմից՝ խիտ անտառներով՝ Հարավարևելյան Ասիայից: Արևմտյան կողմից՝ բարձրավանդակներով ու անապատներով՝ Հարավարևմտյան Ասիայից:
Հարավային Ասիայում բնակվում է Երկրագնդի բոլոր բնակիչների ավելի քան 1/5-ը, իսկ չքավոր բնակիչների՝ 2/3-ը:
2. Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:
Հարավային Ասիան աշխարհի առաջատարն է թեյի, ոսպի, ջուտի, գետնանուշի, գարու, բրնձի, ցորենի, բամբակի և այլ բույսերի համախառն բերքով: Հարավային Ասիայի ընդերքի հարստություններից առանձնանում են քարածուխը, երկաթի և մանգանի, քրոմի, տիտանի հանքաքարերը:
3. Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
Հարավային Ասիայի պետությունների տնտեսությունը թույլ է զարգացած: Գյուղատնտեսությունում գերակշռողը բուսաբուծությունն է:
4. Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները: